Ռուբեն Մխիթարյանին հրավիրել են քննչական․ Մեղադրում են առանց վարորդականի մեքենա վարելու մեջ․ ՈԻՂԻՂԻշխանությունը խրախուսում է հարձակումները լրագրողների նկատմամբ, շատ միջադեպեր մնացել են անպատասխան. Աբրահամյան Մարտի 21-ին՝ ժամը 10։00-ից, հոսանքազրկումներ կլինենՍտեղծվել է մանիպուլյատիվ մի ֆոն, ըստ որի, ընդդիմախոսել այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նշանակում է ընդդիմախոսել խաղաղությանը․ վերլուծաբանՄեկ օրում 25 վթար է եղել․ 3 մարդ մահացել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՉկա «խաղաղության» թուղթ, եղածը պատերազմի թուղթ է. Մարգարիտ ԵսայանՎարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբԵրևանի քրեական ոստիկանները երիտասարդների մոտ ատրճանակ և ծալովի դանակ են հայտնաբերելՍննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնասվածքներ է ստացելԲաքուն խաղաղության պայմանագրի շրջանակում պահանջում է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանից․ Երևանը համաձայնել է լուծել այդ հարցը․ ՌասմուսենԻ գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների
Սերժ Սարգսյանի հայտարարությունը ժամանակին «դիվանագիտական դիպուկություն» որակող, բայց նրա հրաժարականի օրվանից ընդդիմադիր դարձած երիտասարդը Փաշինյանից պաշտոն է ստացել
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել էՏ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդՀայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինենԱլեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի հարցըԱդրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման առաջարկ է արվելՍերբիայի նախագահը նշել է իր հրաժարականի պայմանը
Գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն․ Ռասմուսեն
Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի․ «Հետքը»Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ զրույցները լավ խոսակցություններ էին. ԹրամփԱդրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Ռասմուսեն
Երևանում օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Եգիպտոսի քաղաքացուն
Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. փաստաբանԹուրքիայում տասնյակ մարդիկ են ձերբակալվելՄաքրեք Ձեր շրթունքները. Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է լրագրողին (տեսանյութ)Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում
ՆԳՆ-ից ազատված 3381 ծառայողից միայն 8-ն է դատարանի որոշմամբ վերականգնվել. չեն ցանկանում վերադառնալ «եկվոր» նախարարի համակարգ
Այսօրվա  խաղաղ օրը պետք է օգտագործենք 100 տոկոսով, քանի որ դա կարող է վաղը չունենանք․ Անդրանիկ Քոչարյան«Քառօրյայում» էլ, «44-օրյայում» էլ պարտվել ենք, ամրագրված է ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Երբ պայմանագրի ստորագրման օրը և վայրը հայտնի կլինի՝ շատ մանրամասն տեքստը կներկայացնենք հանրությանը․ Արմեն ԳրիգորյանԱյսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ՍուրենյանՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ինչու են Ռուբեն Մխիթարյանին կանչում ՔԿ, եթե այդ արարքը քրեորեն պատժելի չէ․ փաստաբանԵթե հարձակվեն՝ բնականաբար պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ Արմեն ԳրիգորյանԱլավերդիում տղամարդն ընկել է գնացքի տակ և մահացել
Ձևավորում ենք «Արթուն ենք» հանրային շարժումը. Նարեկ Մալյան
Տեքստն այլևս համաձայնեցված է՝ մնում է ստորագրությունը. Արմեն Գրիգորյան
Բռնելոցին սկսվեց. Ռուբեն Մխիթարյանին կանչում են Քննչական կոմիտե (տեսաձայնագրություն)
Bubbles Restaurant-ում չեն սպասարկում Եռաբլուր գնացողներին. Արմինե Սնդոյանն ահազանգում է
Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի․ նախագիծԱրարատում հրդեհ է բռնկվել երկաթգծի կայարանում կայանված մարդատար գնացքումԱրտյոմ Թումանյանը տերմինալի միջոցով 10,000,000 դրամի չափով նվիրատվություն է ստացել․ հայտարարագիրԻ պատասխան գլխակեր «թեկնածուի»․ ինչպես վերացրեցին Արմեն Գրիգորյանին. Ռուբեն Մելիքյանը ժամանակագրություն ու փաստեր է ներկայացնում (տեսանյութ)Փաշինյանը Հայաստանի հետ բանակցում է ադրբեջանական շահերը իրացնելու համար. ՄամիջանյանՀայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն․ Արարատ ՄիրզոյանՓաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ԱՄՆԿոպտորեն խախտվում են ՀՀ-ի միջազգային պարտավորությունները․ Թաթոյանը՝ Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգելու մասինԹումանյանից Աբովյան և Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը փակ է
Հասարակություն

ԶՊՄԿ-ի աշխատակիցնե՛ր, սթափվե՛ք և վերադարձե՛ք աշխատանքի. Քաջարանի համայնքապետի հայտարարությունը

Քաջարանի համայնքի ավագանին ու համայնքի ղեկավարը կոչով դիմել են բնակիչներին․

Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, «ԶՊՄԿ» ՓԲԸ հարգարժան աշխատակիցներ, սթափվե՛ք և անդառնալի կորուստներից ու զրկանքներից խուսափելու համար վերադարձեք աշխատանքի և միշտ հիշեք, որ մենք ենք ստեղծելու մեր և մեր երեխաների ճակատագրերը։
 
Քաջարան համայնքի ավագանին՝ գլխավորությամբ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կոչ է անում վերադառնալ բնականոն աշխատանքի և վերագործարկել կոմբինատի աշխատանքային պրոցեսը։ Այսպես շարունակվելու դեպքում այս անգործությունը ժամ առ ժամ մեզ ահավոր ծանր և անդառնալի հարվածներ կհասցնի, և այդ հարվածների սոցիալ–տնտեսական ծանր հետևանքները մենք բոլորս միասին կզգանք մեր ընտանիքներում և կենցաղում , համայնքում, մարզում և երկրում։

Բայց այդ հարվածների անմիջական կրողը լինելու ենք մենք՝ քաջարանցիներս, որովհետև մենք այստեղ զբաղմունքի ուրիշ տեսակ չունենք, որով կկարողանանք գոյատևել և ապրել։ Քաջարան քաղաքը ստեղծվել է կոմբինատի հիմքի վրա և այսօր անգործության մատնել կոմբինատը, նշանակում է քանդ ու քարափ անել Քաջարան քաղաքը, վերացնել մեր քաղաքի 66–ամյա պատմությունը։ Նույնիսկ 1990–ական թվականներին, հետպատերազմյա ծանր շրջանում քաջարանցին թույլ չտվեց, որ թեկուզ մեկ օր անգամ դադարի կոմբինատի աշխատանքը, այլ օր ու գիշեր նվիրվեց կոմբինատի զարգացմանը նույնիսկ աղքատիկ աշխատավարձով։ 

Եվ քանի որ կոմբինատը մեր քաղաքի ծնողն է, այդ ո՞ր մի զավակը նման կերպ կվերաբերվեր իր ծնողին և մենք բոլորս պետք է վճռական կամք դրսևորենք ու գործարկենք կոմբինատը՝ նոր կյանք տալով մեր քաղաքին ու քաջարանցուն։ Մենք միասին և միասնաբար, հանուն մեր քաղաքի, մեր բնօրրանի և մեր զավակների պետք է վերականգնենք աշխատանքները և մեր ավագ սերնդի թողած ժառանգությունը չզրոյացնենք վերջնականապես։ Տասնյակ տարիներ հետո մեր սերունդները մեզ դատելու են ոչ թե նրա համար, թե ինչու կանգնեց կոմբինատի աշխատանքը, այլ նրա համար, թե ինչու խնդիրը չլուծեցինք առանց կոմբինատի աշխատանքը կասեցնելու։
 
Մենք տարիներ շարունակ հպարտացել ենք մեր աշխատասիրությամբ, որպես աշխատանքի և փառքի քաղաքի բնակիչներ, բայց այսօր այդ փառքը մոռացության ենք մատնել և մոռացության մատնած մեզ տանում ենք դեպի ինքնաոչնչացման։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը տեղին է ասել, որ ավելի լավ է մի մոմ վառել, քան անընդհատ բողոքել խավարից և կոմբինատի վերագործարկումը մեր բոլորիս այդ մեկ մոմն է։
 
Քաջարան համայնքի ավագանին միաժամանակ ըմբռնումով է մոտենում ձեր կողմից բարձրաձայնված հարցերին՝ աշխատավարձերի չափի, աշխատանքային պայմանների բարելավման, առողջապահական ապահովագրության և այլ խնդիրներին, որոնք շատ կարճ ժամանակահատվածում դրական լուծում կստանան, ինչպես իր խոսքում նշեց ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, և այդ խնդիրների հրատապ ու նշված ժամանակացույցով լուծմանը մենք նույնպես հետևողական ենք լինելու, որի համար երաշխավորում ենք, բայց այսպես շարունակվելու դեպքում վաղը մեր նախակրթարանների, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատանքները կխաթարվեն, որը հղի է լինելու անդառնալի և սոցիալական ծանր հետևանքներով։
 
Արժանապատիվ քաջարանցիներ, մենք այստեղից ուրիշ տեղ չունենք գնալու, քանի որ աշխատավոր մարդու ճանապարհը տանում է միայն դեպի Քաջարան, և այդ աշխատանքի ճանապարհը մենք փակելու իրավունք չունենք, որովհետև պարտք ունենք տալու մեր սերունդներին։ Բայց պանդխտության ճանապարհն էլ բռնելու իրավունք չունենք, որովհետև մեզ է վստահվված մեր բնօրրանի շենացումն ու արարումը։ Եվ հիշեք՝ հաց տվող ձեռքը կտրելը մեր բոլորիս համար կդառնա խարան և հենց այդտեղ էլ մեր պատմությունը կավարտվի։
Հարգանքով՝ Քաջարան համայնքի ավագանի