Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը. «հակականոնական գործողություններ է արել»
Արցախյան 2 պատերազմի մասնակից Տիգրանին ոստիկանությունում հորդորել են հանցագործությունը վերցնել իր վրա, մերժում ստանալով` 6 ոստիկան հարվածել է նրա գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, թքել տղայի վրա, պոկել մազերը. փաստաբանի ահազանգը
Այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել. Փաշինյանի աշխատակազմում պարծեցել են թուրքական մամուլի` Հայաստանին անդրադարձերի քանակով Չեզոք և ՆԱՏՕ-ից դուրս կարգավիճակ. ՌԴ փոխարտգործնախարարը նշել է Ռուսաստանի կողմից խաղաղության երաշխիքներըՊարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում. Վահե ՀովհաննիսյանԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Բաքվի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր. Սուրեն ՍարգսյանՔԿ-ն հերքում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. Գեղամ ՄանուկյանՄարզերի մեծ մասում քամու ուժգնությունը կլինի 20-25մ/վրկ արագությամբՈրոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը. Փաշինյան
Կրակոցներ Արմավիրի մարզում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, հայտնի է մասնակիցների ինքնությունը
ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ«Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան». Րաֆֆի Հովհաննիսյան
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին
Աբովյան քաղաքում՝ ձորում, տղամարդու դի է հայտնաբերվել
19 միլիոն ՀՀ դրամ, 3500 եվրո, 6000 ԱՄՆ դոլար. ի՞նչ է հայտարարագրել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ ՄինասյանըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզերումԱդրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար այս պայմանագրի ստորագրումը. ԹորոսյանԱդրբեջանն ու Իսրայելը գազային համաձայնագիր կստորագրենԿարմիրաղբյուր գյուղում հրդեհ է բռնկվելԹրամփը մտադիր է վաղը հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետԱրևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք. 4 օր սպասվում են տեղումներ. ՍուրենյանԵրբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում. Լևոն ԶուրաբյանՎատիկանն առաջին անգամ հրապարակել է Հռոմի պապի լուսանկարը հիվանդանոցիցԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի
Պետք է ավարտենք խաղաղության համաձայնագրի ստորագրումը հիմա. ազատ արձակենք բանտարկյալներին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը՝ Հաջիևին
Փաշինյան Մակրոնի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտըՏեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական, կասկածելի գործողություն. քաղաքագետԳաբրիել Սարգսյանը տարավ երկրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում էՊՆ-ն 1 օրվա ընթացքում 3-րդ անգամ է հերքել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունըԲաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենինՄարտի 16-17-ը ԵՄ–ն պարեկային խմբեր է տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներումԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ
Հասարակություն

Երևանի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումներում 2024-ին ստացվել է 30.653 հաղորդում․ ամփոփում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է եկել Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ինչպես նաև զեկույցներով են հանդես եկել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը:

Ռաֆայել Վարդանյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը, ինչպես նաև քննվող քրեական վարույթների շարժընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից քննվել է 102.602 քրեական վարույթ, որից 74.005-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 2024 թվականին ընդունվել է 28.597 վարույթ:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեի ընդհանուր 90.039 վարույթի զանգվածում Երևան քաղաքի քննչական վարչության և տարածքային ստորաբաժանումների վարույթները կազմել են 41.9 տոկոս:

Նախորդ տարվա 32.530 քրեական վարույթի դիմաց՝ հաշվետու ժամանակաշրջանում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է վարույթների աճ՝ 5286 վարույթով կամ 16.2 տոկոսով:

Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումներում 2024 թվականին ստացվել է 30.653 հաղորդում, որից 24.042-ով քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ 6611-ով՝ չի նախաձեռնվել, մինչդեռ՝ 2023 թվականին ստացված 27.614 հաղորդումներից 22.263 վարույթ է նախաձեռնվել, այսինքն՝ նախաձեռնվել է 1.779-ով ավելի վարույթ:

Ընդհանուր վարույթի աճին զուգընթաց աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: Նվազում է արձանագրվել միայն 5 ստորաբաժանումում: Առավել աճ արձանագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների երկրորդ քննչական բաժնում:

Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2024 թվականի ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառվել է ընդհանուր 3 մլրդ 893 մլն 722 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 840 մլն 582 հզր ՀՀ դրամը կամ 21.5 տոկոսը:

Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի կողմից տրվել են հանձնարարություններ տևական ժամանակ քննվող քրեական վարույթներով նախաքննությունն ակտիվացնելու և դրանց ընթացքը լուծելու ուղղությամբ, որոնց համար սահմանվել են հստակ ժամկետներ, ինչպես նաև վեր են հանվել առանձին ստորաբաժանումներում արձանագրված խնդիրները, բացթողումները և նախանշվել են դրանք լուծելու հետագա ուղղությունները:

Արթուր Պողոսյանը խորհրդակցության արդյունքներով արձանագրել է նաև կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին: