Մերձավանում տեղի ունեցած աղմակահարույց դեպքից հետո 3 անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ հնչած կրակոցներից հետո 3 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ խոսնակ Կիմա Ավդալյանը։
ՔԿ–ն փետրվարի 5-ին հայտնել էր, որ Մերձավանում հնչած կրակոցների գործով 2 ձերբակալված կա։ «Քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ 3-ի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը»,– ասաց նա:
Հիշեցնենք` փետրվարի 5-ին` ժամը 00։40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Մերձավանում, 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Կրակոցները հնչել են Մհեր Ախտոյանի տան մոտ։