Ռուսաստանը ենթադրում է, որ Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից. Կոպիրկին

Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանի ղեկավարությունը դեռևս մտադիր չէ լքել ԵԱՏՄ-ն:
Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս փուլում մենք ելնում ենք Հայաստանի ղեկավարության ԵԱՏՄ-ից դուրս գալու թեմայի բացակայության մասին հայտարարություններից»,- ասել է դեսպանը։