Սի Ցզինպինը 10 տարվա մեջ առաջին անգամ կայցելի Մոսկվա

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պատրաստվում է գալ Մոսկվա՝ նշելու Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը 2025 թվականի մայիսի 9-ին:
Այս մասին ասել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը։
«Իր հերթին, Սի Ցզինպինը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հրավիրել է Չինաստան՝ սեպտեմբերի սկզբին նախատեսված տոնակատարություններին», - ասել է դիվանագետը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Այս տարի Չինաստանը տոնելու է նաև Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։ Պեկինը դեռ պաշտոնապես չի հաստատել Սի Ցզինպինի այցը Մոսկվա։ Վերջին անգամ նա Մոսկվայում Հաղթանակի շքերթին ներկա է եղել 2015 թվականին։
Պուտինին ուղղված ամանորյա շնորհավորանքներում Չինաստանի ղեկավարը խոստացել է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ «համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում» հաղթանակի 80-ամյակի տարում։