Նոր նշանակում` Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Լուսինե Սարգսյանը:
Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Սարգսյանին ու մաղթելով նրան հաջողություններ: