Վրաստանի բյուջեից ավելի քան 900.000 լարի յուրացրած քաղաքացին ձերբակալվել է Իսրայելը կարող է շուտով հարվածել Իրանի միջուկային օբյեկտներինԻսրայելը չի հրաժարվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրիցԱպրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Սպերցյանի գոլն օգնում է Կրասնոդարին հաղթել Ախմատին Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը Զատիկ՝ առանց տուն վերադառնալու իրավունքի ՔՊ-ականները Սյունիքում անվտանգային հարցեր են քննարկել Իրան-ԱՄՆ բանակցություններում տիրող մթնոլորտը կառուցողական է եղել Անթիլիասի Մայրավանքում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվել և Տնօրհնեքի արարողություն կատարվել Կխոսենք՝ ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել Արցախի քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծրագրերի ընդունումը․ Մեսրոպ Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանին Քրիստոսի հարության լույսը առաջնորդում է մեր կռիվը չարիքի ու խավարի դեմ․ Մալյան Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ինչպես է Գագիկ Ծառուկյանը նշում Սուրբ Զատիկը թոռնիկների հետ (տեսանյութ)ՉԼ-ի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ․ Հենրիխ Մխիթարյան Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում Մեքենան բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 3 վիրավոր կա Զելենսկին մերժել է Զատիկի զինադադարի մասին ՌԴ նախագահի առաջարկը․ Bloomberg Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր մանրամասներըՀայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվովԱլիևը դեսպանին տանում է Արցախ՝ «նվաճումները» ցուցադրելու, Փաշինյանը՝ Կիրանց՝ մատնանշելու նվաստացումըԱրամ Ա Հայրապետը կարևորել է հոգևոր ու ազգային երգերով փոքրիկների դաստիարակությունըՎերարժևորենք մեր ներքին հավատքը, լինենք համերաշխ․ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՂազախստանի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հին ձեռագրերի վերականգնմանըԲախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն. վիրավոր կա Էմմա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդըՌուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց բանաձևովՎանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվելԱյս անգամ Իրանն ու ԱՄՆ-ն կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում․ ԱրաղչիՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Ադրբեջանում երկրաշարժ է եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota»-ն կողաշրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած ՄԻՊ-ն այցելել է հոսպիտալ և տեսակցել ականի պայթյունից վիրավորված զինծառայողինՎերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել. Բագրատյանը` ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել , չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները. Ոսկան ՍարգսյանՀայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու մասին. ամեն ինչն կախված է դրանից. ԲայրամովՄիխայիլ Բոյարսկին ընկնել է բեմից և հոսպիտալացվել. արտիստը ողնաշարի վնասվածք է ստացել. նա կվիրահատվիԱյսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին. Բայրամով2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. ԱռաքելյանԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՕտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքըՎալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնըԱվինյանը ծառ է տնկումՇատ կարևոր հարցերում պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները դնել կողքի և մտածել պետության առավելագույն շահի մասին. Ռուբեն ՄխիթարյանԲանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է փոխզիջման գնալ. The Washington Post
Հասարակություն

Մեկնարկում է Առաջավորաց պահքը

Այսօրվանից մեկնարկում է Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:

Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս.  Գրիգոր Լուսավորիչը  նախքան Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել մկրտության:Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում. սակավ ջուր էին գործածում, կամ էլ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ:

Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ որևէ առնչություն չունի:

Պահք պահելուց առաջ ցանկալի է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի՝ պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար:Պահքից դուրս գալու համար կարևոր է Ս. Սարգսի տոնին մասնակցել Ս. Պատարագին և հաղորդություն սատանալ:

Իսկ ինչո՞ւ ենք հինգ  օր պահք  պահում։

Մեր եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:

Ա) Ինչպես արդեն ասվեց, Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը և հայ ժողովուրդն ապաշխարության և պահքի մեջ եղան 5 օր:

Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չմեղանչել:

Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և, թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել։ Այդ հրամանը (Տես` Ծննդ. 1:29-30) մարդուն ու կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն, աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։

Դ) Ըստ Եկեղեցու` հնգօրյա պահք սահմանել էին նաև Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից ելնելուց հետո։

Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել ևս Նոր Կտակարանի գրքերը:

Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3:7-8):