Պաղեստինցիներին Գազա վերադառնալու թույլտվություն տալը սխալ է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո պաղեստինցիներին Գազա վերադառնալու թույլտվություն տալը սխալ կլինի:
Այս մասին նա լրագրողներին ասել է իր ինքնաթիռում՝ Լուիզիանա նահանգ թռիչքի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ մեծ սխալ է թույլ տալ պաղեստինցիներին, Գազայի ժողովրդին՝ վերադառնալ Գազա։ Մենք չենք ցանկանում, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա։ Ես դա համարում եմ մեծ սխալ։ Մենք կայունությունը կվերադարձնենք Մերձավոր Արևելք»,- ասել է նա։
«Գազայի հատվածն ամբողջությամբ ավերված է։ Այս վայրը կկարգավորվի։ Մենք այն կվերակառուցենք մերձավորարևելյան հարուստ երկրների օգնությամբ»,- հավելել է Թրամփը։