Մոսկվան վճռական է հաշտեցնել Բաքվին և Երևանին․ Կոպիրկին

Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է Մոսկվայի վճռականության մասին՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Այս մասին գրում է Ria.ru-ն։
«Ռուսաստանը հաստատակամ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի մշակման ուղղությամբ, ներառյալ հավասարակշռված և փոխընդունելի խաղաղության պայմանագրի դրույթների մշակումը, սահմանների սահմանազատումը և սահմանագծում, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- նշել է Կոպիրկինը։