Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը մայիսին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթի պաշտոնական հրավեր է ստացել։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետը նշել է, որ հիշարժան ամսաթիվը միավորում է Ռուսաստանին և նախկին խորհրդային հանրապետությունների ժողովուրդներին՝ ընդգծելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը։