ՌԴ Ռոստովի մարզում վնասվել են մի քանի բարձրահարկ շենքեր

Ուկրաինական ԱԹՍ-ներն անցած գիշեր գրոհել են ՌԴ Ռոստովի մարզի քաղաքներն ու շրջանները։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել Դոնի Ռոստովն ու Չերտկովսկի շրջանը։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարն իր տելեգրամյան ալիքում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել և որսվել է 36 ուկրաինական դրոն.18-ը խոցվել է Ռոստովի մարզի, 11-ը՝ որսացվել Վոլգոգրադի մարզի, 5 -ը ոչնչացվել է Բելգորոդի մարզի և 2-ը՝ Կրասնոդարի երկրամասի օդային տարածքներում:
«Անցած գիշեր հակառակորդի ԱԹՍ-ները գրոհել են Ռոստովի մարզի քաղաքներն ու շրջանները, այդ թվում՝ հարձակման են ենթարկվել Դոնի Ռոստովն ու Չերտկովսկի շրջանը։ Ցավոք, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշված անօդաչուների անկման, ինչպես նաև դրանց բեկորների հետևանքով վնասվել են երկրի վրա գտնվող օբյեկտները», - նշել է Սլյուսարը։