Վրաստանի բյուջեից ավելի քան 900.000 լարի յուրացրած քաղաքացին ձերբակալվել է Իսրայելը կարող է շուտով հարվածել Իրանի միջուկային օբյեկտներինԻսրայելը չի հրաժարվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրիցԱպրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Սպերցյանի գոլն օգնում է Կրասնոդարին հաղթել Ախմատին Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը Զատիկ՝ առանց տուն վերադառնալու իրավունքի ՔՊ-ականները Սյունիքում անվտանգային հարցեր են քննարկել Իրան-ԱՄՆ բանակցություններում տիրող մթնոլորտը կառուցողական է եղել Անթիլիասի Մայրավանքում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվել և Տնօրհնեքի արարողություն կատարվել Կխոսենք՝ ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել Արցախի քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծրագրերի ընդունումը․ Մեսրոպ Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանին Քրիստոսի հարության լույսը առաջնորդում է մեր կռիվը չարիքի ու խավարի դեմ․ Մալյան Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ինչպես է Գագիկ Ծառուկյանը նշում Սուրբ Զատիկը թոռնիկների հետ (տեսանյութ)ՉԼ-ի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ․ Հենրիխ Մխիթարյան Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում Մեքենան բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 3 վիրավոր կա Զելենսկին մերժել է Զատիկի զինադադարի մասին ՌԴ նախագահի առաջարկը․ Bloomberg Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր մանրամասներըՀայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվովԱլիևը դեսպանին տանում է Արցախ՝ «նվաճումները» ցուցադրելու, Փաշինյանը՝ Կիրանց՝ մատնանշելու նվաստացումըԱրամ Ա Հայրապետը կարևորել է հոգևոր ու ազգային երգերով փոքրիկների դաստիարակությունըՎերարժևորենք մեր ներքին հավատքը, լինենք համերաշխ․ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՂազախստանի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հին ձեռագրերի վերականգնմանըԲախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն. վիրավոր կա Էմմա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդըՌուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց բանաձևովՎանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվելԱյս անգամ Իրանն ու ԱՄՆ-ն կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում․ ԱրաղչիՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Ադրբեջանում երկրաշարժ է եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota»-ն կողաշրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած ՄԻՊ-ն այցելել է հոսպիտալ և տեսակցել ականի պայթյունից վիրավորված զինծառայողինՎերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել. Բագրատյանը` ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել , չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները. Ոսկան ՍարգսյանՀայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու մասին. ամեն ինչն կախված է դրանից. ԲայրամովՄիխայիլ Բոյարսկին ընկնել է բեմից և հոսպիտալացվել. արտիստը ողնաշարի վնասվածք է ստացել. նա կվիրահատվիԱյսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին. Բայրամով2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. ԱռաքելյանԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՕտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքըՎալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնըԱվինյանը ծառ է տնկումՇատ կարևոր հարցերում պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները դնել կողքի և մտածել պետության առավելագույն շահի մասին. Ռուբեն ՄխիթարյանԲանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է փոխզիջման գնալ. The Washington Post
Հասարակություն

Խոշոր ավտովթար Երևանում․ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական

Այսօր՝ փետրվարի 8-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և ավագ քննիչ վահե Գրիգորյանի պրոֆեսիոնալ ու գրագետ աշխատանքի շնորհիվ պարզվել է երեկ՝ փետրվարի 7-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում խոշոր ավտովթարի մասնակիցներից մեկի իրական վարորդի ինքնությունը։
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկներին դեպքի վայրում ներկայացել էր Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Կարապետյանը և հայտնել, որ «Nissan Altima» մակնշի ավտոմեքենան ինքն է վարել ու պարեկները հավատալով արձանագրել էին այդ ամենը։ 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն դեպքի վայր ժամանած քննչական խումբը կարճ ժամանակում պարզում է իրականությունը, որ «Nissan Altima»-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ 24-ամյա Էրմինա Կարապետյանը և հիվանդանոց է տեղափոխվել նրա ուղևոր, Երևանի բնակիչ 51-ամյա Հ․ Գ․-ն։
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդ 26-ամյա Գեղամ Համբարձումյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Nissan Altima»ի վարորդ էրմինա Կարապետյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել ու հավանաբար վարորդ ներկայացած Էրիկ Կարապետյանը նրա ազգականն է ու եթե պարեկները «հալած յուղի» տեղ ընդունել են, ապա քննիչներին չկարողացան մոլորեցնել։
 
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում ճակատ ճակատի բախվել էին Երևանի բնակիչներ 26-ամյա Գեղամ Համբարձումյանի վարած «Tesla» մակնիշի և 24-ամյա Էրիկ Կարապետյանի վարած «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել էին նույն երթևեկելի գոտում։
 
Վթարի հետևանքով «Tesla»-ի վարորդն ու 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
 
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
 
Տարածքը սահմանազատել էին պարեկները։
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին «Tesla»-ի վարորդի հետ հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, «Nissan Altima»-ի ուղևորն է եղել։
 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: