ԱՄՆ-ն Իսրայելին 7 մլրդ դոլարի զենք կվաճառի

ԱՄՆ-ը հավանություն է տվել Իսրայելին 7,4 մլրդ դոլարի սպառազինությունների մատակարարմանը։ Վաշինգտոնը Թել Ավիվին կփոխանցի 660 մլն դոլարի 3000 Hellfire հրթիռ, ինչպես նաև 6,75 մլրդ դոլարի ռումբեր, զինամթերք և ուղղորդման համակարգեր:
Որոշումը հավանության է արժանացել Պետդեպարտամենտի կողմից և ուղարկվել Կոնգրես:
«ԱՄՆ-ն հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը, ինչն առանցքային նշանակություն ունի ԱՄՆ ազգային շահերի համար։ Առաջարկվող գործարքները թույլ կտան Իսրայելին ամրապնդել պաշտպանունակությունը և բարձրացնել ընթացիկ և ապագա սպառնալիքները հետ մղելու պատրաստակամությունը», - հայտարարել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում։