Փյունիկը ընկերական խաղում հաղթել է ռուսական ակումբին

Արաբական Միացյալ Էմիրույթյուններում հավաք անցկացնող Երևանի «Փյունիկը» այսօր՝ փետրվարի 8-ին երկրորդ ընկերական հանդիպում է անցկացրել ռուսական «Ուրալի» հետ։
Հայաստանի գործող չեմպիոնը այս անգամ նվազագույն հաշվով հաղթանակի է հասել ռուսական ակումբի նակատմամբ (1:0):
Հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակել է «նռնագույնների» բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին թիմերի միջև կայացած առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոնը զիջել էր 1։4 հաշվով։
Armsport