Ներկայացումդ չստացվեց․ 20 վայրկյան տևող տեսանյութում Նիկոլը 3 «ֆոկուս» է անում․ Հրանտ Ավետիսյան (լուսանկարներ)

Եվ նորից մեր ֆոկուսնիկ «վարչապետը»: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «ավտոբուսյան ուղևորությանը»։
Ընդամենը 20 վարկյան տևող տեսանյութում նիկոլը երեք «ֆոկուս» է անում:
1) Թելսելի տերմինալով կարողանում է գնել մեկ ուղևորատոմս, այն դեպքում, երբ մեկ տոմսը արժե 150 դրամ, իսկ տերմինալը 50 դրամանոց մետաղադրամ չի ընդունում:
2) Կրկեսի խաչմերուկից Պռոշյան փողոց գնալու համար նստում է 7 համարի ավտոբուսը, որը Պռոշյան փողոցով երբևէ անցած չկա:
3) Մեր ֆոկուսնիկը նստելով 7 համարի ավտոբուսը արդեն Պռոշյան փողոցում իջնում է 11 համարի ավտոբուսից: Պռոշյան փողոցով անցնում է երկու ավտոբուս` 11 և 49 համարների:
Մի ներկայացումդ էլ չստացվեց, մտահաղացման համար՝ 2, կատարելու համար՝ 1: Նստի´ր դեբիլ»,-գրել է Ավետիսյանը։


