«Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների դեմ. «Իրավունք»ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ»Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը խոսել է Զանգեզուրի միջանցքի բացման մասինԿամանդյուշին Փաշինյանից նոր «քարտ բլանշ է» ուզում. «Իրավունք»ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. «Ժողովուրդ»Երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր Հայաստանը Վրաստանից մեքենաների արտահանմամբ 4-րդն է Թրամփը ցանկանում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 30-ը Ուիթքոֆը նույնպես չի մասնակցի Ուկրաինայի և Եվրոպայի հետ խաղաղ կարգավորման բանակցություններին Համաշխարհային բանկն ու ՊԵԿ-ը հուշագիր են ստորագրել Պակիստանում ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ և վիրավորվել է 20-ըՊատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը Շնորհակալ ենք Արցախի հայությանը ցուցաբերած օգնության համար. Արամ Ա-ի ցավակցական խոսքը Ֆրանսիայում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Գյուղերում մարդիկ գիշերը չեն քնում` և´ կրակահերթերի, և´ վախի, և´ անհանգստության բերումով․ Աբրահամյան Քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը կմեկնի Բաքու Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը ՌԴ զորամասերից մեկում զինամթերքի պահեստ է պայթել Քանի դեռ այդ բռնապետը չի պատժվել, «լավ տղա» խաղալը կոմեդիայի ժանրից է Ջրվեժում բախվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ը Ոչ թե ցեղասպանությունը մոռանալն ու ուրանալն է բարձրացնում մեր անվտանգությունը, ինչպես հիմա քարոզում են, այլ ճիշտ հակառակը. թյուրքագետ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կմեկնի Մոսկվա Ալիևի մառազմը․ ադրբեջանցին Վարդանյանի դեմ ցուցմունք է տալիս, թե վնասվել է նրա տեղադրած ականից 7 տարի շարունակ կազմաքանդեցիք ամեն բան ու դեռ մեղադրում եք ուրիշներին․ Լիլիթ Գալստյան Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում (լուսանկարներ)ՏԿԵ նախարարն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրության ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության հարցը․ Փաշինյան Փաշինյանական անբարոյականությունը խեղաթյուրում է պատմությունն ու ախտահարում սերունդների հիշողությունը Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Շվեյցարիա Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, 2 վիրավորներից մեկը անչափահաս է Ազգային միասնության զորացմամբ պետք է հաղթահարել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները․ ՎեհափառՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ առանց սեփական ժառանգությանԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը, «տուժողներ» են ելույթ ունեցելՀՀ դեսպանը պատրաստակամ է ջանքեր ներդնել հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման համարԼՂ-ից բռնահանված կարիքավոր ընտանիքների դիմումներն այսօրվանից ընդունվում են Բաքուն շարունակում է հայերին մեղադրել «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մեջ Հայաստանը` ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը Երևանի շինհրապարակում 2 տղամարդ էլեկտրահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց Մարդիկ եկել են, որ փակեն Արցախի էջը, ծանր օրեր են, մոր աչքի առաջ զավակին վնասում են, դա ի՞նչ մայր (տեսանյութ) Թուրքիայից հայտարարել են, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կընդլայնի տրանսպորտային հնարավորությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը ԵԱՏՄ-ում աճում է շինարարական աշխատանքների ծավալը Մատենադարանում «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է (տեսանյութ) Բանգկոկում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ըՄի փորձեք մեզ վերագրել դավաճանի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են Թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Փարիզի մերձակա Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Հարկադիր քարաթափման աշխատանքներ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին
Մշակույթ

Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում (տեսանյութ)

Ամերիաբանկն ու Մատենադարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում: Հուշագրի կնքմամբ Ամերիաբանկը դարձավ մասնավոր հատվածի առաջին կազմակերպությունը Հայաստանում, որը միացավ հայկական ձեռագրերի հավաքագրման առաքելությանը:

Այս համագործակցությունն Ամերիաբանկի` դեռևս տարեվերջին մեկնարկած «Իմ Ամերիա, իմ Հայաստան» մեծ նախագծի տրամաբանական շարունակությունն է, մյուս կողմից` նոր սկիզբ, որով Բանկը վերահաստատում է իր պատասխանատվությունը, հարգանքն ու հոգատարությունը Հայաստանի և հայկական ժառանգության հանդեպ:

Բանկի կողմից ֆոնդի ստեղծումը Մատենադարանին հնարավորություն է տալիս ձեռք բերելու աշխարհի տարբեր աճուրդներում հայտնվող կամ անհատների կողմից վաճառվող արժեքավոր հայկական ձեռագրեր` դրանց հասանելիությունն ապահովելու, Հայաստանում պահպանելու, հանրայնացնելու ու գիտական շրջանառության մեջ դնելու նպատակով: Ամերիաբանկի ֆինանսավորմամբ արդեն իսկ Մատենադարանին ընծայաբերվել է պատմամշակութային և գիտական լուրջ արժեք ներկայացնող 2 ձեռագիր և 10 մանրանկար /մանրամասները` տեսանյութում/:

«Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում Մատենադարանն ու Ամերիաբանկը կշարունակեն այս կարևոր համագործակցությունը` լիահույս լինելով, որ այն կոգևորի և կհամախմբի շատերին հայ ժողովրդի ինքնությունը, ժառանգությունն ու արժեքները պահպանելու շուրջ: Այս նախաձեռնության ներքո Ամերիաբանկը ս.թ. փետրվարի 20-ից սկսած` անժամկետ կշնորհի «Պրեմիում» կարգավիճակ յուրաքանչյուր անձի, ով Մատենադարանին կնվիրաբերի առնվազն 4 մլն դրամի, և «Փարթներ» կարգավիճակ նրանցովքեր կնվիրաբերեն առնվազն 20 մլն ՀՀ դրամի չափով պատմամշակութային արժեք ներկայացնող ձեռագիր կամ այլ իր: Մատենադարանը ևս նվիրաբերողներին կտրամադրի մի շարք առավելություններ:

Մատենադարանի մասին

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ արժեքավոր ձեռագրական հավաքածու ունեցող գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան է։ Այսօր Մատենադարանում պահվող շուրջ 23,000 ձեռագրերը (հայերեն և այլալեզու), ավելի քան 500,000 բացառիկ և առանձնապես արժեքավոր արխիվային փաստաթղթերը, հնատիպ գրքերն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, արվեստ և այլն:

1997թ. Մատենադարանը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» ցանկում: Մատենադարանը, որը մեր ժողովրդի մտավոր ժառանգության գանձարանն է, այսօր գիտահետազոտական ինստիտուտի և թանգարանի գործառույթները զուգակցող, միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող հաստատություն է, որը դարձել է նաև մայրաքաղաք Երևանի և Հայաստանի խորհդանիշներից մեկը։ Մատենադարանում է գործում տարածաշրջանում մեծ համբավ վայելող Վերականգնման բաժինը:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: