Իսրայելի բանտերից ազատ կարձակվեն 183 պաղեստինցիներ

183 պաղեստինցի բանտարկյալներ, այդ թվում՝ 18-ը՝ ցմահ ազատազրկված, կազատվեն իսրայելական բանտերից Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման դիմաց։
Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի բանտարկյալների տեղեկատվական գրասենյակը։
«Իսրայելի հետ գործարքի շրջանակում բանտից կազատվեն 18 պաղեստինցիներ, որոնք դատապարտվել են ցմահ բանտարկության, 54 մարդ՝ երկարաժամկետ ազատազրկման, և 111 Գազայի բնակիչներ, որոնք կալանավորվել են հոկտեմբերի 7-ից հետո», - ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ: