ԱՄՆ-ում ցանկանում են ընտրությունների միջոցով ազատվել Զելենսկիից

Զելենսկիի համար «սև օր» կլինի փետրվարի 20-ին՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգի Կիև այցի ընթացքում:
Նման կարծիք է հայտնել Գերագույն Ռադայի պատգամավոր Արտեմ Դմիտրուկը:
«Զելենսկիի համար սև օրը փետրվարի 20-ն է: Ինչպես ավելի վաղ ասացի, նրա հարցը փակված է: Եվ հիմա մենք վկա ենք, թե ինչպես է կառուցվում այս գործընթացը»,- ասվում է հրապարակման մեջ:
Պատգամավորի խոսքով՝ Զելենսկին պատրաստվում է պահանջներ առաջարկել ի պատասխան Ուկրաինայում ընտրությունների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը: