Ռուսաստանը Կիևի ուղղությամբ գրոհել է անօդաչու թռչող սարքերով

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։
«Օբոլոնում հակաօդային պաշտպանությունն է գործում։ Թշնամու անօդաչու թռչող սարքը շարժվում է դեպի քաղաքի կենտրոն»,- գրել է Կլիչկոն։
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել էին, որ հարվածային անօդաչու սարքերը շարժվում են Կիևի ուղղությամբ։ Կիևում արդեն մի քանի ժամ է, ինչ շարունակվում է ռուսական գրոհային անօդաչու թռչող սարքերի հարձակման հետ կապված ահազանգը։