Այն ժամանակ, երբ իշխանավորները բյուջեի գումարները չեն խնայում իրենց ճոխությունների վրա, նրանք չեն կարող ստիպել տրոլեյբուսի ուղևորին եռակի թանկ վճարել. բոյկոտը շարունակվում է. Մարության (տեսանյութ)

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .
«Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է։
ԱՄՈԹ ՉԷ՛ վճարել 100 դրամ, հակառակը՝ ամոթ է մարդկանց դրա համար ճնշելն ու ամաչեցնելը։
Այն ժամանակ, երբ իշխանավորները բյուջեի գումարները չեն խնայում իրենց կոմֆորտի ու ճոխությունների վրա, նրանք չեն կարող ստիպել, օրինակ, տրոլեյբուսի ուղեւորին եռակի անգամ թանկ վճարել»։