Ստամբուլի կաուչուկի գործարանում ուժգին հրդեհ է բռնկվել

Ստամբուլի կաուչուկի գործարանում հրդեհ է բռնկվել:
Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Նշվում է, որ Բաշաքշեհիրի արդյունաբերական գոտում երկհարկանի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել բազմաթիվ հրշեջներ, ոստիկաններ և բժշկական խմբեր։
Հրդեհը մարելու համար աշխատում է 66 մարդ և 19 տեխնիկա։ Հրշեջ-փրկարարները փրկել են շենքի տանիքում արգելափակված մարդկանց:
Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։