Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել Ուկրաինային

Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել էր պահուստային ֆոնդից 1 մլն դոլար հատկացնել Էներգետիկայի նախարարությանը՝ Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և Ուկրաինա առաքելու համար։