Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերով․ ՌԴ ԱԳՆ Գերագույն ղժղժն իր լաչառությամբ քաղաքականացրեց Գյումրու ընտրությունները. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
Մոսկվան տեղեկություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից տեխնիկա տեղափոխելու մասին լուրերի վերաբերյալ
Կկանոնակարգվի ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների արտաքին առևտուրը Հայաստանը ստիպված կլինի միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, եթե անդամակցի ԵՄ-ին Ռուբեն Մխիթարյանը դուրս եկավ ՔԿ-ից, նա հրաժարվել է ցուցմունք տալ (տեսանյութ) ԱԺ պատգամավորներն Ուզբեկստանում կմասնակցեն Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովին Միասին կհետևենք ՀՀ-ի և Վրաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը․ Փաշինյանն ընդունել է Կոբախիձեին (տեսանյութ) ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ Տարօրինակ է Ռուբեն Մխիթարյանին վարչական ակտով ընտրական շրջանում ՔԿ կանչելը. փաստաբան (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության ցանկում Այսօր Տիգրանը նշելու է իրեն խոշտանգող երկու ոստիկանների անունները, ցույց է տալու իր շորերը (տեսանյութ) Ռուբեն Մխիթարյանին հրավիրել են քննչական․ Մեղադրում են առանց վարորդականի մեքենա վարելու մեջ․ ՈԻՂԻՂԻշխանությունը խրախուսում է հարձակումները լրագրողների նկատմամբ, շատ միջադեպեր մնացել են անպատասխան. Աբրահամյան Մարտի 21-ին՝ ժամը 10։00-ից, հոսանքազրկումներ կլինենՍտեղծվել է մանիպուլյատիվ մի ֆոն, ըստ որի, ընդդիմախոսել այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նշանակում է ընդդիմախոսել խաղաղությանը․ վերլուծաբանՄեկ օրում 25 վթար է եղել․ 3 մարդ մահացել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՉկա «խաղաղության» թուղթ, եղածը պատերազմի թուղթ է. Մարգարիտ ԵսայանՎարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբԵրևանի քրեական ոստիկանները երիտասարդների մոտ ատրճանակ և ծալովի դանակ են հայտնաբերելՍննդի կետում վիճաբանության ժամանակ 65-ամյա պահակը վնասվածքներ է ստացելԲաքուն խաղաղության պայմանագրի շրջանակում պահանջում է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանից․ Երևանը համաձայնել է լուծել այդ հարցը․ ՌասմուսենԻ գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների
Սերժ Սարգսյանի հայտարարությունը ժամանակին «դիվանագիտական դիպուկություն» որակող, բայց նրա հրաժարականի օրվանից ընդդիմադիր դարձած երիտասարդը Փաշինյանից պաշտոն է ստացել
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել էՏ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդՀայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինենԱլեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի հարցըԱդրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման առաջարկ է արվելՍերբիայի նախագահը նշել է իր հրաժարականի պայմանը
Գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն․ Ռասմուսեն
Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի․ «Հետքը»Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ զրույցները լավ խոսակցություններ էին. ԹրամփԱդրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Ռասմուսեն
Երևանում օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Եգիպտոսի քաղաքացուն
Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. փաստաբանԹուրքիայում տասնյակ մարդիկ են ձերբակալվելՄաքրեք Ձեր շրթունքները. Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է լրագրողին (տեսանյութ)Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում
ՆԳՆ-ից ազատված 3381 ծառայողից միայն 8-ն է դատարանի որոշմամբ վերականգնվել. չեն ցանկանում վերադառնալ «եկվոր» նախարարի համակարգ
Այսօրվա  խաղաղ օրը պետք է օգտագործենք 100 տոկոսով, քանի որ դա կարող է վաղը չունենանք․ Անդրանիկ Քոչարյան«Քառօրյայում» էլ, «44-օրյայում» էլ պարտվել ենք, ամրագրված է ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Երբ պայմանագրի ստորագրման օրը և վայրը հայտնի կլինի՝ շատ մանրամասն տեքստը կներկայացնենք հանրությանը․ Արմեն ԳրիգորյանԱյսօր գարնանային գիշերահավասարի օրն է. ՍուրենյանՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ինչու են Ռուբեն Մխիթարյանին կանչում ՔԿ, եթե այդ արարքը քրեորեն պատժելի չէ․ փաստաբանԵթե հարձակվեն՝ բնականաբար պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ Արմեն ԳրիգորյանԱլավերդիում տղամարդն ընկել է գնացքի տակ և մահացել
Ձևավորում ենք «Արթուն ենք» հանրային շարժումը. Նարեկ Մալյան
Տեքստն այլևս համաձայնեցված է՝ մնում է ստորագրությունը. Արմեն Գրիգորյան
Հասարակություն

Ադրբեջանը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

««Հայկական մշակութային լանդշաֆտ» կազմակերպության կողմից արբանյակային լուսանկարների դիտարկումը պարզել է, որ արդբեջանական կողմը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը: Ինչպես նշում է հնագետ Լևոն Մկրտչյանը՝ այս հուշարձանը բացառիկ էր թե իր չափերով և թե կառուցվածքով:

Այս հուշարձանների տարածքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2021 թվականի՝ Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Այս հուշարձանը, լինելով սահմանային ռազմավարական կետում, քանդվել է ռազմական օբյեկտի կառուցման հետևանքով։

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմը սահմանին ամրաշինական, ռազմական աշխատանքներ կատարելով, ոչնչացնում է տեղի հնագիտական հուշարձանները, փոփոխում լանդշաֆտը, որն այդ հնագիտական հուշարձանների ուսումնասիրության, դրանք հասկանալու համար ունի առաջնային նշանակություն:

Մեր արձագանքը

Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։

Ըստ Ժնևի  1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ  հաշվեհարդարի առարկա դարձնել»»։