Իսրայելը հարձակվել է Լիբանանի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հըզբոլլահի թիրախներին Լիբանանի հարավում գտնվող Ա-Թուֆահ շրջանում:
Այս մասին հայտնում է Lebanon 24-ը։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարվածներ են հասցվել նաև երկրի արևելքում գտնվող Բեքաա շրջանում:
Հավանական է, որ խոսքը մի շարք հարձակումների մասին է։ Բացի այդ, Բեյրութի օդային տարածքում նկատվել են Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռներ։
Ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։