Երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր Հայաստանը Վրաստանից մեքենաների արտահանմամբ 4-րդն է Թրամփը ցանկանում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 30-ը Ուիթքոֆը նույնպես չի մասնակցի Ուկրաինայի և Եվրոպայի հետ խաղաղ կարգավորման բանակցություններին Համաշխարհային բանկն ու ՊԵԿ-ը հուշագիր են ստորագրել Պակիստանում ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ և վիրավորվել է 20-ըՊատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը Շնորհակալ ենք Արցախի հայությանը ցուցաբերած օգնության համար. Արամ Ա-ի ցավակցական խոսքը Ֆրանսիայում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Գյուղերում մարդիկ գիշերը չեն քնում` և´ կրակահերթերի, և´ վախի, և´ անհանգստության բերումով․ Աբրահամյան Քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը կմեկնի Բաքու Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը ՌԴ զորամասերից մեկում զինամթերքի պահեստ է պայթել Քանի դեռ այդ բռնապետը չի պատժվել, «լավ տղա» խաղալը կոմեդիայի ժանրից է Ջրվեժում բախվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Газель»-ն ու «Nissan»-ը Ոչ թե ցեղասպանությունը մոռանալն ու ուրանալն է բարձրացնում մեր անվտանգությունը, ինչպես հիմա քարոզում են, այլ ճիշտ հակառակը. թյուրքագետ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կմեկնի Մոսկվա Ալիևի մառազմը․ ադրբեջանցին Վարդանյանի դեմ ցուցմունք է տալիս, թե վնասվել է նրա տեղադրած ականից 7 տարի շարունակ կազմաքանդեցիք ամեն բան ու դեռ մեղադրում եք ուրիշներին․ Լիլիթ Գալստյան Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում (լուսանկարներ)ՏԿԵ նախարարն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրության ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության հարցը․ Փաշինյան Փաշինյանական անբարոյականությունը խեղաթյուրում է պատմությունն ու ախտահարում սերունդների հիշողությունը Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Շվեյցարիա Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, 2 վիրավորներից մեկը անչափահաս է Ազգային միասնության զորացմամբ պետք է հաղթահարել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները․ ՎեհափառՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ առանց սեփական ժառանգությանԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը, «տուժողներ» են ելույթ ունեցելՀՀ դեսպանը պատրաստակամ է ջանքեր ներդնել հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման համարԼՂ-ից բռնահանված կարիքավոր ընտանիքների դիմումներն այսօրվանից ընդունվում են Բաքուն շարունակում է հայերին մեղադրել «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մեջ Հայաստանը` ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը Երևանի շինհրապարակում 2 տղամարդ էլեկտրահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց Մարդիկ եկել են, որ փակեն Արցախի էջը, ծանր օրեր են, մոր աչքի առաջ զավակին վնասում են, դա ի՞նչ մայր (տեսանյութ) Թուրքիայից հայտարարել են, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կընդլայնի տրանսպորտային հնարավորությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը ԵԱՏՄ-ում աճում է շինարարական աշխատանքների ծավալը Մատենադարանում «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է (տեսանյութ) Բանգկոկում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ըՄի փորձեք մեզ վերագրել դավաճանի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են Թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Փարիզի մերձակա Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Հարկադիր քարաթափման աշխատանքներ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են արգելված իրեր Կոնջորյանը և Հունաստանի դեսպանն ընդգծել են մշակութային կապերի զարգացման կարևորությունը Ապրիլի 23-ին հոսանքազրկումներ կլինենՄոտ 63 հազար ուկրաինացի համարվում է անհետ կորածԿրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը. ԱՆ
Հասարակություն

Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը

«Հայկական մշակութային լանդշաֆտ» կազմակերպության կողմից արբանյակային լուսանկարների դիտարկումը պարզել է, որ արդբեջանական կողմը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը (նկ. 1): Ինչպես նշում է հնագետ Լևոն Մկրտչյանը՝ այս հուշարձանը բացառիկ էր թե իր չափերով և թե կառուցվածքով (https://www.facebook.com/share/p/14RkZPht2b/):

Այս հուշարձանների տարածքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2021 թվականի՝ Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Այս հուշարձանը, լինելով սահմանային ռազմավարական կետում, քանդվել է ռազմական օբյեկտի կառուցման հետևանքով։ (այս և նմանատիպ այլ հուշարձանների մասին տես՝ https://www.academia.edu/115954460/MEGALITHIC_CULTURE_OF_ARTSAKH?fbclid=IwY2xjawIMBPxleHRuA2FlbQIxMAABHVIvMc--btI9sioLbLhccq5-Mn3eSzMYAsczZqz7gm0Pc2WMZHBj6EDb6A_aem_sL-axEco53xriPDOjj4G6Q):

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմը սահմանին ամրաշինական, ռազմական աշխատանքներ կատարելով, ոչնչացնում է տեղի հնագիտական հուշարձանները, փոփոխում լանդշաֆտը, որն այդ հնագիտական հուշարձանների ուսումնասիրության, դրանք հասկանալու համար ունի առաջնային նշանակություն:

Մեր արձագանքը

Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։ Ըստ Ժնևի  1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ  հաշվեհարդարի առարկա դարձնել»: