Վրաստանի բյուջեից ավելի քան 900.000 լարի յուրացրած քաղաքացին ձերբակալվել է Իսրայելը կարող է շուտով հարվածել Իրանի միջուկային օբյեկտներինԻսրայելը չի հրաժարվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրիցԱպրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Սպերցյանի գոլն օգնում է Կրասնոդարին հաղթել Ախմատին Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը Զատիկ՝ առանց տուն վերադառնալու իրավունքի ՔՊ-ականները Սյունիքում անվտանգային հարցեր են քննարկել Իրան-ԱՄՆ բանակցություններում տիրող մթնոլորտը կառուցողական է եղել Անթիլիասի Մայրավանքում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվել և Տնօրհնեքի արարողություն կատարվել Կխոսենք՝ ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել Արցախի քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծրագրերի ընդունումը․ Մեսրոպ Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանին Քրիստոսի հարության լույսը առաջնորդում է մեր կռիվը չարիքի ու խավարի դեմ․ Մալյան Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ինչպես է Գագիկ Ծառուկյանը նշում Սուրբ Զատիկը թոռնիկների հետ (տեսանյութ)ՉԼ-ի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ․ Հենրիխ Մխիթարյան Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում Մեքենան բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 3 վիրավոր կա Զելենսկին մերժել է Զատիկի զինադադարի մասին ՌԴ նախագահի առաջարկը․ Bloomberg Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր մանրամասներըՀայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվովԱլիևը դեսպանին տանում է Արցախ՝ «նվաճումները» ցուցադրելու, Փաշինյանը՝ Կիրանց՝ մատնանշելու նվաստացումըԱրամ Ա Հայրապետը կարևորել է հոգևոր ու ազգային երգերով փոքրիկների դաստիարակությունըՎերարժևորենք մեր ներքին հավատքը, լինենք համերաշխ․ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՂազախստանի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հին ձեռագրերի վերականգնմանըԲախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն. վիրավոր կա Էմմա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդըՌուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց բանաձևովՎանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվելԱյս անգամ Իրանն ու ԱՄՆ-ն կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում․ ԱրաղչիՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Ադրբեջանում երկրաշարժ է եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota»-ն կողաշրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած ՄԻՊ-ն այցելել է հոսպիտալ և տեսակցել ականի պայթյունից վիրավորված զինծառայողինՎերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել. Բագրատյանը` ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել , չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները. Ոսկան ՍարգսյանՀայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու մասին. ամեն ինչն կախված է դրանից. ԲայրամովՄիխայիլ Բոյարսկին ընկնել է բեմից և հոսպիտալացվել. արտիստը ողնաշարի վնասվածք է ստացել. նա կվիրահատվիԱյսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին. Բայրամով2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. ԱռաքելյանԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՕտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքըՎալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնըԱվինյանը ծառ է տնկումՇատ կարևոր հարցերում պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները դնել կողքի և մտածել պետության առավելագույն շահի մասին. Ռուբեն ՄխիթարյանԲանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է փոխզիջման գնալ. The Washington Post
Տնտեսություն

Հարկային փոփոխության հետևանքով փաստաբանական ծառայությունները թանկանալու են, անվճար իրավաբանական օգնության տրամադրումն էլ խնդիրներ է առաջացնելու․ Հայտարարություն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» և «Ընդդեմ ընտանեկան բռնության» աջակցման կենտրոնների կոալիցիաները հայտարարություն են տարածել հարկային նոր կարգավորումների արդյունքում փաստաբանական ծառայությունների անմատչելիության վերաբերյալ։

«Հարկային օրենսգրքի արդեն ուժի մեջ մտած կարգավորումներով այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող փաստաբաններն անցել են հարկման ընդհանուր համակարգ: Ըստ Փաստաբանների պալատի հաշվարկների, փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8 անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն ԱԱՀ՝ դրույքաչափը՝ 20 տոկոս և շահութահարկով, դրույքաչափը՝ 18-23 տոկոս):

Իրավապաշտպան գործունեությունը ուղղակիորեն առնչվում է քաղաքացիների արդար դատաքննության,  արդարադատության մատչելիության, դատական արդյունավետ պաշտպանության իրավունքների հետ: Հետևաբար, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, որոնք փաստաբանական անհատույց ծառայություն են մատուցում հասարակության խոցելի խմբերին, նույնպես տուժել են հիշյալ հարկային փոփոխության հետևանքով:

Մեծ շրջանառություն ունեցող  փաստաբանական ընկերությունները իրավապաշտպան կազմակերպությունների հետ մեկ նժարի տակ դնելը չի բխում անձի արդար դատաքննության,  արդարադատության մատչելիության, դատական արդյունավետ պաշտպանության իրավունքներից: Իրավապաշտպան կազմակերպություններն ունեն սահմանափակ բյուջե, աջակցում են հասարակության խոցելի խմբերին, իրենց կողմից վճարում են արդեն իսկ բարձացված պետական տուրքի գումարները, ահռելի ռեսուրսներ են ծախսում պատշաճ ծառայություններ մատուցելու համար թե՛ Երևան քաղաքում, թե՛ ՀՀ մարզերում:

Կարծում ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից մատուցված փաստաբանական ծառայությունները հավասարեցնել հաշվապահական, աուդիտորական ծառայություններին, դիտարկել որպես ձեռնարկատիրական  գործունեություն սխալ է, և պետք է, առնվազն, նախատեսվեին ՀՀ հարկային օրենսգրքում բացառություններ, քանի որ պետությունը ՀՀ օրենքներով, վավերացված միջազգային նորմերով ստանձել է պարտականություն՝ ապահովելու անվճարունակ ֆիզիկական  անձանց, հասարակության այլ խոցելի խմբերի  պատշաճ իրավաբանական ծառայություններ ստանալու իրավունքը:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ահազանգում ենք, որ հարկային այս փոփոխության հետևանքով անհամեմատ թանկանալու են փաստաբանական ծառայությունները, ինչը հանգեցնելու է հանրային պաշտպանի գրասենյակի և իրավապաշտպան կազմակերպությունների՝ առանց այդ էլ առկա ծանրաբեռնվածության շեշտակի աճին:

Այս ամենն իր հերթին վտանգելու է արդարադատության մատչելիության իրավունքի իրացվելիությունը՝ հասարակության հատկապես խոցելի խմբերի համար՝ խորացնելով նաև սոցիալական անարդարությունը։ Հարկային հիշյալ կարգավորումների մշակման, քննարկման ժամանակ, չնայած փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության փաստարկված դիտարկումներին ու առաջարկներին, դրանք չեն ընդունվել: Եվ օրենսդրական փոփոխություններն արդեն ուժի մեջ են: Արդեն գործողության մեջ էլ ավելի տեսանելի են խնդիրները, մասնավորապես՝ խոցելի խմբերի իրավական պաշտպանության նպատակով անհատույց տրամադրվող փաստաբանական աջակցության համար նոր բյուջեների կազմում, ֆոնդահայթայթում:

Հետևաբար, «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությոններ կատարելու մասին» 12.06.2024թ. թիվ ՀՕ-285-Ն  օրենքի   ընդունման արդյունքում՝

. բարդանալու է մարդկանց՝ հատկապես խոցելի խմբերի խախտված իրավունքների պաշտպանությունը՝ կապված վճարունակության հետ,

. անվճար իրավաբանական օգնության տրամադրումը առաջացնելու է մի շարք խնդիրներ, այդ թվում հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածություն,

. իրավաբանական ծառայությունների մատուցումը դառանալու է ոչ մատչելի, անհասանելի՝ հատկապես ֆիզիական անձանց պարագայում:

Ուստի, պահանջում ենք՝

. Վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին:

. Նպաստավոր պայմաններ ստեղծել անվճար և կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող անհատ փաստաբանների և փաստաբանական գրասենյակների գործունեության համար»: