Իրանն աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, իսկ կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել 2 երկրների միջև ամուր հարաբերությունները. Իրանի դեսպան

ԻԻՀ և ՀՀ-ի հարաբերություններում առկա է փոխադարձ ըմբռնում, իսկ փոխհարաբերությունների տնկին վերածվել է հաստաբուն ծառի. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Երկու երկրների հարաբերությունների ապագան շատ պարզ է, և ոչ ոք չի կարող դա շեղել»,-ասաց նա։
Դեսպանը հայտարարեց, որ Իրանն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանի հարատև խաղաղության և կայունության հասատատումը։
«ԻԻՀ-ն կտրականպես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին և ուժի կիրառմանը՝ տարածաշրջանային խնդիրների լուծման համար։ Իրանը վճռականորեն աջակցում է երկրների, հատկապես ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը։ Կեղծ նարատիվների, սպառնալիքների և կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև ամուր հարաբերությունները, կամ պառակտում և կասկածներ նետել մեր միջև»։
Դեսպանը խոսեց նաև տնտեսական հաջողություններից, ըստ որոնց, ապրանքաշրջանառությունը երկու երկրների մի