Իսրայելը Գազան կհանձնի ԱՄՆ-ի վերահսկողությանը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում ամերիկյան զորքեր ուղարկել Գազայի հատված՝ այդ տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։
Նա ասել է, որ կռիվների ավարտից հետո Իսրայելը Գազան կհանձնի ԱՄՆ-ի վերահսկողությանը, իսկ պաղեստինցիները կվերաբնակեցվեն շատ ավելի ապահով և գեղեցիկ համայնքներում՝ նոր և ժամանակակից տներով:
Թրամփը պնդում է, որ դա իրենց երջանիկ, ապահով և ազատ լինելու հնարավորություն կտա:
Նա նաև առաջարկել է ներգրավել միջազգային շինարարների՝ ստեղծելու երկրի վրա իր տեսակի ամենամեծ և տպավորիչ բնակավայրերից մեկը:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչն ընդգծել է, որ ամերիկյան զինվորների կարիքը չէր լինի, և տարածաշրջանում կայունություն լիներ: