Ադրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը ու հեգնանքը, երբ խոսում են Փաշինյանի այն հայտարարությունից, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրել եւ տեսանյութ է հրապարակել ադրբեջանական հաղորդումից.
«Այս հաղորդման մեջ ադրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը ու հեգնանքը, երբ խոսում են Փաշինյանի այն հայտարարությունից, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում։
Պատգամավորն ասում է՝ դե հեքիաթներ է պատմում… Անգամ հակառակորդ հարեւանների համար է զավեշտալի նման անհեթեթ պնդումը։ Մի խոսքով, Փաշինյանը տարածաշրջանային մասշտաբով հումորներ է անում, կարող է գրել իր առաջիկա ձեռքբերումների շարքում»: