Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի օդանավակայանին

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկի օդանավակայանի վրա։
Տեղի բնակիչները հայտնել են օդանավակայանի տարածքում հրդեհի մասին։
Ուկրաինան հաստատել է, որ հարձակում է գործել օդանավակայանի վրա, որտեղից «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր են գործարկվում ուկրաինական քաղաքների դեմ։
Պատճառված վնասի մասին դեռ տեղեկություններ չկան։