ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են համատեղ աշխատել Իրանի դեմ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պայմանավորվել են «համատեղ աշխատել Իրանի կողմից տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգների դեմ պայքարելու համար»:
Այս մասին հայտնում է Պենտագոնը:
«Երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ Իրանը շարունակում է սպառնալիք մնալ տարածաշրջանային անվտանգության համար, և պայմանավորվել են համատեղ աշխատել այս մարտահրավերին դիմակայելու համար», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Հեգսեթը և Նեթանյահուն համաձայնել են, որ տարածաշրջանային խաղաղությունը վճռորոշ է Մերձավոր Արևելքում կայունության համար: