Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը պիտի հանել շրջանառությունից Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վճռորոշ է տարածաշրջանում կայուն խաղաղության համար․ Վելդկամպ Տավուշի մարզում 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան Թիմում մթնոլորտը շատ լավ է․ Հարոյան Մեքենան բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա Պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողները եկել են Հայաստան, հետո` ծաղրել․ Մանուկյան Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ «Արթուն ենք» շարժումը ընդդիմադիր ուժերի և հանրության միջև հարթակ կձևավորի՝ իշխանափոխության պահանջով Թրամփն ու Պուտինը համաձայնել են՝ ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի խաղաղությամբ Վաղը մի քանի հազար հոգով գալու ենք այստեղ, եթե Տիգրանի գործով չունեցանք ձերբակալված ոստիկան (տեսանյութ) «Աէրոֆլոտը» ավելացնում է Մոսկվայի և Երևանի միջև թռիչքները Հենց այսօր պետք է պաշտոնից ազատվեն այն ոստիկանները, որոնք խոշտանգել են Տիգրանին, սա է մեր պահանջը (տեսանյութ) Սյունիքում ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 2 երեխա, «թունավորում» ախտորոշումով հոսպիտալացվել են Թեհրանի խորհրդանիշ «Ազադի» աշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով Առայժմ ճանապարհը կբացենք, ՔԿ-ն կատարել է մեր պահանջը, պատրաստ են Տիգրանին ու ինձ այս ժամին ընդունել (տեսանյութ) Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում, ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Թրամփը մանրամասներ է հայտնել Զելենսկիի հետ հեռախոսազրույցից Լարված վիճակ ՔԿ-ի դիմաց. «Ուզու՞մ եք ճանապարհը բացենք, թող ՔԿ-ից իջնեն, տեսեք ինչքան մարդ է եկել» (տեսանյութ) Փաշինյանին թուղթ պետք է, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի՝ «ինքը խաղաղության բերեց»․ թյուրքագետ ՀՀ-ն պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը. Միրզոյանը՝ Բրազիլիայի ԱԳ նախարարին Աչքիս առաջ տղայիս դաժան ծեծի են ենթարկել, քացով, զենքի կոթով խփել են գլխին, որ սպանեն, չէր զարթնում (տեսանյութ) Փաշինյանը Արդարադատության նախարարին գործուղում է ԱՄՆ Ադրբեջանից կրկին հայտարարում են՝ խաղաղության պայմանագրի համար պետք է փոփոխվի ՀՀ սահամանդրությունը Հանրահավաք՝ ի պաշտպանություն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների Երկիրն ամբողջական հանձնման է տանում այս մարդը, ժողովուրդը տեղյակ չէ, թե ինչ են ստորագրում. Սրբազան (տեսանյութ) Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Փաշինյանի խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրելու հայտարարությունը ագրեսիվ է դարձնելու Ալիևին Ընթանում է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը Ոստիկանները խոշտանգել են զոհվածի որդի և եղբայր արցախցուն՝ ահազանգում է պաշտպանը․ ՈՒՂԻՂՄիրզոյանն ու Բրազիլիայի ԱԳ նախարարը առանձնազրույց են ունեցել «Իմ հանձնարարականը ՊՆ-ին հստակ է, hրադադարի ռեժիմի խախտում չանել, գնում ենք խաղաղության»․ Փաշինյան Թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ, պատմությունը բազմիցս ապացուցել է դա, մեր երկիրը կործանվում է (տեսանյութ) Ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կլինեն կրթամշակութային բովանդակությամբ Մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում Մեզնից միայն մեկն է երջանիկ լինելու, հույս ունեմ` վրացիները «Պարո'ն Գալստյան, չեք միանո՞ւմ Փաշինյանի անվստահության ստորագրահավաքին․ լրագրողը՝ ԿԲ նախագահին (տեսանյութ) Դատախազությունը Վիգեն Սարգսյանից պահանջում է ԱՄՆ-ի տան գումարը. ընդհանուր պահանջը՝ 4,4 միլիոն դոլար Դե՛մ ենք Փաշինյանի իշխանությանը, չե՛նք վստահում․ Բողոքի ակցիա․ ՈՒՂԻՂՍստորագրելու մասին Նիկոլի վերջին գրառումից կարելի է ենթադրել, որ Բաքուն նոր պահանջ է ներկայացրել. Զաքարյան Հայաստանն ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հայտը ուղարկել է ԵՄ, սպասում է արձագանքին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում. ժամանակացույցՄարտի 20-ին՝ ժամը 10։00-ից, հոսանքազրկումներ կլինենՍահմանափակեք ականջակալների հետ անցկացրած ժամանակը․ Արմեն Մուրադյանը ներկայացրել է վտանգներըԵրևան քաղաքի 2024 թվականի բյուջեի ծախսերը թերակատարվել են․ «Լույս» հիմնադրամԲուքմեյքերական ընկերությունները 1 միլիարդ դրամով տուգանվել են՝ քաղաքացիներին գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համարFAF-ի և Red Eagles-ի երթերը վաղը կմիավորվեն և միասին կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտՀՀ-ում Գերմանիայի դեսպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջընթացըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանին Բաշինջաղյան փողոցի կանգառը դարձել է լիճ (տեսանյութ)
Մամուլ

Սերժի Վաչոյի կինն իրենց հաշվապահի ամուսնուն ասել է` «Կինդ պետք է ինքնաuպան լինի, պիտի փող բերի տա, դատվի». նրանցից ստացել են 40 միլիոն դրամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վաչագան Ղազարյանը, որը երկար տարիներ եղել է Սերժ Սարգսյանի վարորդապետը, 2017 թվականի օգոստոսին իրեն փոխկապակցված «ՅԱՆՍ» ռեստորանի հաշվապահին բանտ է ուղարկել, ապա նրանից հարկադրանքով խլել է 40 մլն դրամ` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Սուսաննա Արիստակեսյանը 2012-2017 թթ. աշխատել է «Սելենա ՍՊԸ»-ում` որպես հաշվապահ: Եվ մի օր` աշխատանքի գնալիս, նրան թույլ չեն տվել մտնել աշխատավայր` ուղեկցելով Վաչագան Ղազարյանի կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի մոտ: Վերջինս գոռգոռացել է, ասել, թե Սուսաննան թալանել է իրենց, ու պահանջել է վճարել 40 մլն դրամ:

Իրավապահներին Սուսաննա Արիստակեսյանը հայտնել է. «Տնօրեն Սերգեյ Կարապետյանը եկավ, դուրս հանեց ինձ, չթողեց` պարզաբանումներս ներկայացնեմ: Ես Վաչագան Ղազարյանի վճարած 80 հազար դրամ կտրոնը ջնջել եմ, բայց գումարը եղել է դրամարկղում, ինչո՞ւ պետք է 40 մլն դրամ վճարեի: Մի քանի օր հետո ամուսնուս` Գրիշա Ղազարյանին, Վաչագան Ղազարյանը կանչեց նախագահի նստավայր. կարճ զրույցի ժամանակ նրան ասել էր, որ պետք է 20 մլն դրամ վճարի իրեն», – հավելել է Սուսաննա Արիստակեսյանը:

«Ես ԱԱԾ-ի տղերքին խնդրել եմ, պարզել են, որ կինդ խաբել է մեզ, ու եթե փողը չտաս, գիտես՝ ինչքան ուզեմ կստանամ, հետո չասեք` «գռուզիտ» արեցի», – ասել է Վաչագան Ղազարյանը Բաղրամյան 26-ի՝ ՀՀ նախագահի նստավայրի իր աշխատասենյակում, որտեղ Սուսաննայի ամուսինը մտել է առանց անցագրի` հեռախոսային թույլտվությամբ:

Հետո հաշվապահը գրում է, որ իրեն ուղեկցել են «ՅԱՆՍ», որտեղ դիմավորել են Վաչագան Ղազարյանի կինը` Ռուզաննան, Սերգեյը, ծրագրավորող Արմենը և ԱԱԾ-ից Հայկը:

«Ինձ և ամուսնուս նսեմացրել է Ռուզաննան: Ամբողջ զրույցի ժամանակ պայմաններ է առաջ քաշել` «Կինդ պետք է ինքնասպան լինի։ Պիտի փող բերի տա։ Դատվի։ Համ դատվի, համ փող տա»: Եվ այդպես հարուցվեց քրգործ ու ինձ ձերբակալեցին (11.08.2017)։ Առաջին հարցաքննության ժամանակ` 14.08.2017-ին, մեղադրանք առաջադրվեց 25 մլն յուրացնելու համար. իմ հարազատների վրա ճնշումներ էին գործադրում: Ի վերջո պլանն աշխատեց, ես գրավի դիմաց ազատ արձակվեցի, բայց իրենց վճարեցի 40 մլն դրամ», – իրավապահներին հայտնել է Սուսաննա Արիստակեսյանը:

Այս հաղորդումը իրավապահ համակարգ ներկայացվել է 5 տարի առաջ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018-ին` հեղափոխությունից հետո, հարուցվել է քրգործ, Սուսաննա Արիստակեսյանը տուժող է ճանաչվել, սակայն հետագայում այս գործը կարճվել է:

Փաստորեն, իր աշխատակցին ճնշելու, գումարներ ստանալու արարքը հայրենի իրավապահները համարում են օրինաչափ: Ավելին` պետությունը Վաչագան Ղազարյանի հետ գործարքի է գնացել ապօրինի ծագման գույքի գործով, և Ղազարյանը մինչ օրս անպատիժ շրջում է:

Մենք փորձեցինք նաև երկրորդ կողմից ստանալ պարզաբանումներ, սակայն Վաչագան Ղազարյանն ու նրա կողմնակիցները հրաժարվեցին այս գործի վերաբերյալ մեր հարցադրումներին պատասխանելուց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում