Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանի հետ քննարկում են ունեցել Երևանում բախվել են «Nissan Teana»-ն և մոպեդը․ վերջինը կողաշրջվել է․ մոպեդավարը հոսպիտալացվել է Կապանում բացվեց Ֆրանկոֆոնիայի կենտրոն․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Էրդողանը Թուրքիայում «բռնության ալիքի» ողջ պատասխանատվությունը դրել է ընդդիմադիր կուսակցության վրա ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ հանդիպումները շարունակվում են Երևանում ռեստորանային համալիրի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն անվտանգության համակարգ չունի, ինչո՞ւ եք ժողովրդին նման ուղերձներ հղում. Մարուքյանը՝ Զեյնալյանին «Սա կեղծիք է, լուրջ մի ընդունեք»․ մեդիափորձագետը ահազանգում է Միրզոյանը Սիյարտոյին ներկայացրել է Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման համար խորհրդակցելու առաջարկը Սպիտակցի Հայկոյի որդին արդարացվեց Հայ եմ, ո՞նց կարող եմ վստահել այս իշխանությանը, համախմբվել ու այս իշխանությանը շուտ վռնդել է պետք (տեսանյութ) ԵԱՏՄ-ում շարունակել են աճել բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները Միրզոյանը և Լավրովը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում Հայաստանի կողմից ուղարկված 80 տոննա հումանիտար օգնությունը հանձնվել է Հալեպի նահանգապետարանին
Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Հայաստան
Սահմանը բացվել է ՀՀ-ից Սիրիա հումանիտար բեռ հասցնելու նպատակով. Անկարան հերքել է Բաքվի պնդումները Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար Փաշինյանը պետք է հեռանա․ Չենք վստահում ՔՊ-ին․ ՈՒՂԻՂՍրանց ձայնը, կանացի պահվածքը… էսպիսի տղուն կարելի՞ էր պետության ղեկավար դնել (տեսանյութ) Տարոն Մարգարյանը կոչով դիմել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին Թե բա ինքնիշխան ենք դառնում, ողբամ ձեր բերած «ինքնիշխանությունը»՝ վիլայեթացումը․ Շարմազանով
Միրզոյանը և Լավրովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առաջընթացը
Մարտի 25-ին՝ ժամը 10։00-ից, հոսանքազրկումներ կլինենԱպրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը3 օրում 23 վթար է գրանցվել, 2 մարդ մահացել է, 25-ը՝ վիրավորվելԿոբիաշվիլիի թիմը իրականացրել է արմատական բարեփոխումներ. Ռոբերտ ԱրզումանյանՕդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանաԻսրայելը շարունակում է Գազայում սպանել հիվանդներին և փախստականներինՍևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ովԱԺ-ի նորակառույց սրճարանը, որի վրա 11,5 մլն դրամ էր ծախսվել, նորից նորոգում ենԱԳ փոխնախարարը չգիտի՝ ի վերջո «խաղաղության» փաստաթուղթը պայմանագի՞ր է, թե՞ համաձայնագիրԴոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել ենՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Փաշինյանի «հատիկ առ հատիկը»Լոս Անջելեսից վերադարձող քաղաքացին հայտնաբերել է, որ իր պայուսակից գողացել են 9 հազար 500 ԱՄՆ դոլարԲողոքի ցույցերը Թուրքիայում շարունակվում են. կա ավելի քան 1000 ձերբակալված, որոնց թվում՝ լրագրողներԴուք ո՞վ եք, որ առանց մեզ հարցնելու «մեր ու ձեր» եք անում՝ մեր Սարիկը, ձեր Լևոնը․․․ լո՞ւրջ․․․ դու ո՞նց կարաս մերը լինես, գյումրեցունը լինես․ ձեր տեսակը ծախվող է․ Լևոն Հարությունյան (տեսանյութ)Հայտնի է, թե ինչ թեմաներ են քննարկում Էր Ռիադում ԱՄՆ-ն և Ռուսաստանը
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս
Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՍիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունըԵվրոպան Իրանին խոստացել է ազդել ԱՄՆ-ի վրա՝ պատժամիջոցները չեղարկելու համար. Իրանի ԱԳՆ ղեկավարՀասմիկ Ավագյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար․ նա համակարգելու է սպորտի ոլորտըՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է սահմանային Արավուս գյուղՀայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով վրացի ֆուտբոլասերները կարող են որակազրկվելԻ՞նչ է Փաշինյանը զիջել Ադրբեջանին. Սաղաթելյանի պատասխանը` փաստերով
Լոռու մարզում աջ դաստակի շրջանում ջերմային այրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա
Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք է նախաձեռնելԽոշոր հրդեհ Մոսկվայի կենտրոնում (տեսանյութ)Քաղաքապետարանը խոստանում է կտրված ծառերի փոխարեն նորերը տնկել, բայց առայժմ միայն խոստանում է
Այսքան ժամանակ լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիս (տեսանյութ)
Հասարակություն

Քննարկվել է քաղաքաշինության ոլորտում օրենսդրության պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում

2025 թվականին լրանում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության տասը տարին. այս մասին, ինչպես հայտնում են ԱԺ-ից, ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը: 

Ամփոփելով տնտեսական ինտեգրացիայի արդյունքները և սահմանելով զարգացման հեռանկարները՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական վերահսկողության շրջանակում շարունակում է այդ ուղղությամբ ոլորտային թեմատիկ քննարկումները:

Փետրվարի 3-ին հանձնաժողովում քննարկվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում ռիսկերի կառավարման կառուցակարգերի՝ ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ շրջանակում ակտիվ մասնակցել են ինչպես ինտեգրված տեղեկատվական համակարգերի զարգացման, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների ոլորտային օրենսդրությունների ներդաշնակեցման և տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման վերահսկողական գործընթացների բարելավման ուղղությամբ լիազոր մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին:

2024 թվականին տեսչական մարմինը մասնակցել է 18 առցանց քննարկումների և հայտնել իր դիրքորոշումները քննարկվող հարցերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների արդյունավետ փոխգործակցության և աշխատանքային քննարկումներում ակտիվ մասնակցության համար ԵԱՏՄ-ի կողմից տեսչական մարմնի աշխատանքին տրվել է բարձր գնահատական:

Գարեգին Խաչատրյանը նշել է, որ քաղաքաշինության բնագավառում քննարկումների արդյունքում վերջնական տեսքի է բերվել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև շինարարության բնագավառում նախագծերի ղեկավարման համար ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փոխադարձ ճանաչման միջպետական համաձայնագրի նախագիծը և ուղարկվել անդամ երկրներին վավերացման համար: Ծրագրի հաջող իրագործման համար տեսչական մարմնի կողմից առաջարկվել է ԵԱՏՄ անդամ երկրների որակավորման չափորոշիչ փաստաթղթերը համարել վավերական բոլոր երկրների համար՝ մինչև դրանց վերջնական ներդաշնակեցման հարցի կարգավորումը:

Տեխնիկական կանոնակարգերի մասով ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրություններում ընդհանուր սկզբունքների և մոտեցումների լավարկման և ներդաշնակեցման գործընթացի շրջանակում համատեղ նախապատրաստվում է Եվրասիական տնտեսական խորհրդի որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում կսահմանվեն համատեղելի կարգավորումներ արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների, ինչպես նաև համապատասխանության գնահատման կարգերի և գործընթացների վերաբերյալ:

Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է իրականացվող վերահսկողության կառուցակարգը՝ նշելով, որ դեռևս 2023 թվականին հաստատվել է ստուգումների, հետազոտությունների, շրջայցերի կազմակերպման, դրանց արդյունքում տրված կարգադրագրերի, որոշումների շարժի և դրանց վերլուծության գործողությունների ընթացակարգը:

Նա տեղեկացրել է, որ 2024 թվականին տեսչական մարմինն իրականացրել է շուրջ 1300 ստուգում և հետազոտություն, 55 հազարից ավելի վերահսկողական այլ միջոցառումներ, որոնց արդյունքում կայացվել է 8500-ից ավելի վարչական ակտ:

Գարեգին Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Մասնավորապես, նա նշել է, որ 8500 վարչական ակտերը վերաբերում են պատասխանատվության միջոցների կիրառմանը, օբյեկտների շահագործման դադարեցմանը: Անդրադարձ է կատարվել շինթույլտվությանը, հրդեհային անվտանգության պահպանմանը վերաբերող հարցերի:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵԱՏՄ տարբեր երկրներում հարկման տրամաբանությունը նույնն է` քաղաքաշինության բնագավառում բնակարանաշինարարություն իրականացնող կառուցապատողների հարկումն իրականացվում է նույն կերպ: Սակայն, ըստ ՊԵԿ նախագահի, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում հարկային քաղաքականությունը քաղաքաշինության բնագավառում: «Մենք ԵԱՏՄ շրջանակում քննարկում ենք բոլոր ապրանքների ու բեռների տեղաշարժումը հետագծելի դարձնելու քայլերը: Համապատասխան համաձայնագիրը կա, առաջիկայում կքննարկվի Կառավարությունում: Մյուս ուղղությունը տվյալների օպերատիվ փոխանակումն է»,- ասել է Էդուարդ Հակոբյանը:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին: