Աննա Հակոբյանի ծննդյան օրը` փետրվարի 1-ին, ԱՄՆ մեկնած Փաշինյանի աշխատանքային այցը փետրվարի 3-7-ն է

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։
Այցի շրջանակներում Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։
Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դեռևս փետրվարի 1-ին են մեկնել ԱՄՆ: Այդ օրն Աննա Հակոբյանի ծննդյան օրն էր: