Վրաստանի բյուջեից ավելի քան 900.000 լարի յուրացրած քաղաքացին ձերբակալվել է Իսրայելը կարող է շուտով հարվածել Իրանի միջուկային օբյեկտներինԻսրայելը չի հրաժարվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրիցԱպրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Սպերցյանի գոլն օգնում է Կրասնոդարին հաղթել Ախմատին Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը Զատիկ՝ առանց տուն վերադառնալու իրավունքի ՔՊ-ականները Սյունիքում անվտանգային հարցեր են քննարկել Իրան-ԱՄՆ բանակցություններում տիրող մթնոլորտը կառուցողական է եղել Անթիլիասի Մայրավանքում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվել և Տնօրհնեքի արարողություն կատարվել Կխոսենք՝ ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել Արցախի քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծրագրերի ընդունումը․ Մեսրոպ Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանին Քրիստոսի հարության լույսը առաջնորդում է մեր կռիվը չարիքի ու խավարի դեմ․ Մալյան Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ինչպես է Գագիկ Ծառուկյանը նշում Սուրբ Զատիկը թոռնիկների հետ (տեսանյութ)ՉԼ-ի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ․ Հենրիխ Մխիթարյան Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում Մեքենան բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 3 վիրավոր կա Զելենսկին մերժել է Զատիկի զինադադարի մասին ՌԴ նախագահի առաջարկը․ Bloomberg Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը Հայտնի են Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր մանրամասներըՀայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվովԱլիևը դեսպանին տանում է Արցախ՝ «նվաճումները» ցուցադրելու, Փաշինյանը՝ Կիրանց՝ մատնանշելու նվաստացումըԱրամ Ա Հայրապետը կարևորել է հոգևոր ու ազգային երգերով փոքրիկների դաստիարակությունըՎերարժևորենք մեր ներքին հավատքը, լինենք համերաշխ․ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՂազախստանի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հին ձեռագրերի վերականգնմանըԲախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն. վիրավոր կա Էմմա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդըՌուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց բանաձևովՎանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվելԱյս անգամ Իրանն ու ԱՄՆ-ն կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում․ ԱրաղչիՎաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Ադրբեջանում երկրաշարժ է եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota»-ն կողաշրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած ՄԻՊ-ն այցելել է հոսպիտալ և տեսակցել ականի պայթյունից վիրավորված զինծառայողինՎերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել. Բագրատյանը` ՓաշինյանինՆիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել , չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները. Ոսկան ՍարգսյանՀայ պաշտոնյաները խոսում են Սահմանադրությունը փոփոխելու մասին. ամեն ինչն կախված է դրանից. ԲայրամովՄիխայիլ Բոյարսկին ընկնել է բեմից և հոսպիտալացվել. արտիստը ողնաշարի վնասվածք է ստացել. նա կվիրահատվիԱյսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին. Բայրամով2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. ԱռաքելյանԿաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի զավակներին. Արամ ԱՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՕտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքըՎալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնըԱվինյանը ծառ է տնկումՇատ կարևոր հարցերում պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները դնել կողքի և մտածել պետության առավելագույն շահի մասին. Ռուբեն ՄխիթարյանԲանակցությունները փակուղի են մտել, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է փոխզիջման գնալ. The Washington Post
Քաղաքականություն

Պետք է վերջ տալ խաբելը, թե աշխարհում կա մի գերհզոր մեկը, որ կարող է մի օրում լուծել ՀՀ շուրջ հարցերը

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

 «Տրամպը մեկ օրում կարող է լուծել հայ-ադրբեջանական խաղաղության հարցը, Ազատության եթերում ասում է Գարո Փայլանը՝ Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր:

Շատ հետաքրքիր կլիներ, եթե Փայլանն ասեր, թե ինչպես է Տրամպը մեկ օրում լուծելու հայ-ադրբեջանական խաղաղության հարցը: Եվ ա՞յդ մակարդակով է այս մարդն իր դատողություններն անում տարբեր հարցերի վերաբերյալ: Հայաստանում «տեղական» դատողությունները քիչ էին, մնում էր, որ դաշտը համալրվել «լեգեոներներով»:

Այստեղ խնդիրն այն է, որ այդօրինակ դատողություններով աղավաղվում է հայ հանրության քաղաքական պատկերացումների համակարգը: Օրինակ, ոչ մի տարբերությունը, ինչ որ մեկը կասի՝ Տրամպը մի օրում կամ մի զանգով հարց լուծող է, թե ինչ որ մեկը կասի, որ Պուտինը ցանկության դեպքում մեկ օրում կլուծի հարցը:

Հիշում եք, մի շարք մարդիկ Արցախի շրջափակումից հետո ասում էին, որ Բլինքենը շուտով մի զանգով կլուծի հարցը, երբ ԱՄՆ պետքարտուղարը Ալիեին «հորդորել» էր «անհապաղ բացել» Լաչինի միջանցքը: Իսկ երբ համարձակվում էիր կասկածել Բլինքենի հորդորի «մոգական ուժի» վրա, տեղում հռրչակվում էիր լավագույն դեպքում բան չհասկացող, վատագույն դեպքում՝ հակաամերիկանիստ եւ ռուսապաշտ:

Պետք է վերջ տալ մարդկանց խաբելը, թե աշխարհում կա մի գերհզոր մեկը, որը ցանկության դեպքում մի զանգով կամ մի օրում կլուծի հարցերը: Որովհետեւ, երբ որեւէ մեկի անունով հավաստիացնում եմ այդպիսի սուբյեկտի գոյության հարցում, հանրային միտքը կամա, թե ակամա աշխատում է այդ մեկին փնտրելու, գտնելու, համոզելու, սիրաշահելու, մի խոսքով՝ ինչ որ մի ձեւով համոզելու ուղղությամբ, որ մեկ օրում մեզ ազատի, մեր խնդիրները լուծի, փրկի, մեզ խաղաղություն տա, եւ այլն, եւ այլն:

Բավական չէ, որ տնտեսությունն է ահռելի «խաղայնացված»՝ տրիլիոնավոր խաղադրույքներով, մնում է, որ նաեւ հանրային միտքը կաղապարենք «խաղամոլի» տրամաբանությամբ, երբ այն կգործի ոչ թե աշխատանքի, ջանքի միջոցով լուծումներ ստեղծելու ուղղությամբ, այլ՝ մեկին գտնելու, որ մեզ համար կլուծի հարցերը»: