Էլեկտրոնային ստորագրության ստացման հետ կապված վճարները կչեղարկվեն. Փաշինյան

Էլեկտրոնային ստորագրության ստացման հետ կապված վճարները կչեղարկվեն։ Այս մասին ասել է Փաշինյանը։
«Այս քայլերով քաղաքացին ներդրում է անում 21–րդ դարի իր կյանքի հետագա կազմակերպման համար»,- Հ1-ի եթերում վարչապետն այսպես արդարացրեց հայտարարագրման շուրջ ստեղծված թնջուկը։
Նշենք, որ էլեկտրոնային ստորագրության համար քաղաքացուց պահանջվում էր 3000 դրամ վճարել։