Հրդեհ է բռնկվել կայանված «Mazda CX7» ավտոմեքենայում. ժամանել են հրշեջներն ու պարեկները

Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 18 հասցեի մոտակայքոում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սահակ Միրզոյանն ու Արեգ Ղամբարյանը:
Հրշեջները մարել են «Mazda CX7» մակնիշի կայանված ավտոմեքենայում առաջացած կրակը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Տեղում պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ Թամարա Գրիգորյանին: