Մահացել է Ավետիք Իշխանյանը. հրաժեշտից առաջ նա խնդրել է փոխանցել իր խոսքըԳերմանիայի ԱԳ ղեկավար Անալենա Բերբոքը դեմ է Ռուսաստանին G7 վերադարձնելու Թրամփի գաղափարինՀՀ-ն ու Հնդկաստանը մարտահրավերների պայմաններում խորացնում են պաշտպանական համագործակցությունը․ դեսպան Վրաստանը 2025 թվականին «միջին միջանցքով» բեռնափոխադրումների աճ է ակնկալում Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր վթար՝ Այգավանում Սևանա լիճը մոտ 25 հազար տարեկան է, բնական վիճակում լիճ մուտք գործող ջրի 92% -ը գոլորշանում է․ փաստեր 2023֊ի սեպտեմբերի 21-ին թուրքական «Կոմանդոն»-ն ունեցել է ավելի քան 2 տասնյակ կորուստ. Տիգրան Աբրահամյան ՀԱՄԱՍ-ը ապագայում Գազան կառավարելու պլաններ չունի. Al-Qahira Al-Ikhbariya Opel-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան Աղվանի գյուղի մոտ բախվել են MACK մակնիշի ավտոբաքը և KamAZ մակնիշի բեռնատարը․ տուժածներ չկան Հայտնի է այս պահին աշխարհի լավագույն ակումբը․ ՈւԵՖԱ-ն հրապարակել է ընթացիկ մրցաշրջանի վարկանիշը Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը դուրս է եկել ԱԱ-ի եզրափակիչ Նիկոլի եվրոպական ապտակը. Արմեն Հովասափյան Մարտունիում պայթյունից տուժած հոգեւորականի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության Պատերազմից 5 տարի անց նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Բայրամովը ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի հետ կագնավորման գործընթացը Նիկոլ Փաշինյանը Ֆինլանդիայի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը (տեսանյութ) Տեղահանված և սահմանամերձ բնակավայրերի կանանց խնդիրները մասնագետների ուշադրության ներքո են ՀԱՄԱՍ-ը պետք է հեռանա. ԱՄԷ-ի իշխանություններԱրարատում բախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ «Արարատի» կազմը համալրել են գվինեացի նորոկներ Ուկրաինայում կինը մոտեցել է զինվորականներին և նռնակ պայթեցրել. կան զոհեր Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանը երբեք չի համաձայնի սրա հետ. ՕրբանԲա 2018-ին էլի Սե՞րժը ստիպեց ձեզ պաշարել ԱԺ-ն, դեկտեմբերի արտահերթ անել, ընտրել Նիկոլին. Աշոտյան Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Մարտունի քաղաքում տեղի ունեցած պայթյունից Մյունխենի կոնֆերանսի ծրագրում Նիկոլը չկա, կազմակերպիչները չեն ներառել որևէ երկրորդական քննարկմանը. Աշոտյան Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Նիկոլը կանաչ լույս վառեց ցեղասպանի առջև․ Լիլիթ Գալստյան Մեծ Բրիտանիան կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրաՈմանց կյանքով մահը մտավ մեր երկիր, իսկ նահատակների սխրանքով կյանքն է մտնում մեր իրականություն Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանը ահազանգում է Հայաստանի Մ-16 հավաքականը սկսում է մարզական հավաքը. կան հրավիրված ֆուտբոլիստներՀՀ-ում 15-17 տարեկանների շրջանում չարորակ նորագոյացությունների առաջնակի հիվանդացության ցուցանիշը աճել է 135.9%-ով. այսօր երեխաների քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն էՌուբիոն և Ֆիդանը քննարկել են Հարավային ԿովկասըԳևորգ Պապոյանը հերթական անգամ սուտ և մանիպուլյատիվ տեղեկատվություն է հրապարակում. ՀՀ ընդհանուր պարտքը կազմում է 12 միլիարդ դոլար. Արմեն ԵղիազարյանԼույս չի լինի Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներումԱպրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներԻրականացվում է ուժեղացված ծառայություն. ՆԳՆ-ն հորդորում է զգոն լինել (տեսանյութ)Կիպրոսի նախագահը նախատեսում է առաջիկայում այցելել ԵրևանԿայացել է «Հայրենիք» կուսակցության հերթական համագումարը. կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը
Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է տեղի ունեցել․ հոգևորականը տեղափոխվել է հիվանդանոց
Փաշինյանը Նորվեգիայի վարչապետի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումըՍուրեն Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի պաշտոնակցի հետ Ռուբենին անվանարկողը մի չմարդ է, ում կլոունությունն արդեն նույնիսկ Ախուրյանցի Անոն չի մարսում. Կոնստանտին Տեր-ՆակալյանՍուրեն Պապիկյանը Լիտվայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընթացքըԶելենսկին դեռևս չի պատրաստվում Պուտինի հետ հանդիպելՄայր Տաճարում վերաօծումից հետո առաջին անգամ անցկացվել է Տյառնընդառաջի տոնակատարություն (տեսանյութ)Ընտրված ազգը. Բագրատ Uրբազան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ (տեսանյութ)
Քաղաքականություն

Կոչ եմ անում տիկին Մանասյանին դուրս գալ դատախազի դերից․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում է ինձ պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և զերծ մնալ ՄԻՊ-ին քննադատելուց՝ սպառնալով քրեական օրենսգրքի

հոդվածներով։ Գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Գրառումն ամբողջությամբ ստորև․ 

 Տիկին Մանասյանին վրդովեցրել է իմ հրապարակումն այն մասին, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խայտառակ իրավիճակ է, և, որ, պատկան մարմինների, ինչպես նաև՝ ՄԻՊ-ի ձեռնարկած քայլերը բավարար չեն իրավիճակը շտկելու համար։ Անհասկանալի է, թե այստեղ ՔՕ ո՞ր հոդվածն է խախտված:

 Սա պարզապես խայտառակություն է, ոչ այլ ինչ, քան ինձ լռեցնելու փորձ․ եզակի դեպք ՀՀ պատմության մեջ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար: Այնինչ, ՄԻՊ-ի իրական գործառույթը պետք է լիներ հենց իմ ահազանգի հետքերով գնալը:

Իսկ հիշու՞մ է ՀՀ ներկայիս ՄԻՊ-ը էթիկայի մասին, երբ

ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա

Իշխանական պատգամավորը սպառնում է լեզու ու ականջ կտրել

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ սեռական բնույթի հայհոյանքներ են ուղղում մեր քաղաքացիներին։

 Քննադատությունից վրդովված ՄԻՊ-ը որտե՞ղ է, երբ ապօրինաբար կալանավորում են ընդդիմադիրներին, անչափահասներին, արցախցիներին, վերջիններիս նկատմամբ ատելության խոսք հնչեցնում։

Որտե՞ղ են վերջինիս հստակ գնահատականներն ու գործողությունները, երբ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվում են արգելված միջոցներ, աննախադեպ բռնություն։

Բոլոր նման դեպքերում արագ արձագանքում են կամ ընդդիմադիր պատգամավորները, կամ փաստաբանները։ Տեսնես ինչի՞ց է, որ երբևէ մեր կողքին չենք նկատում իմ հրապարակումները ուշադիր կարդացող Մարդու իրավունքների պաշտպանին։

Նշեմ նաև, որ երբ Սրբազան պայքարի համակիրների ավտոմեքենաները ամիսներ շարունակ ապօրինաբար տուգանային հրապարակներում էին, Մարդու իրավունքների գրասենյակից չլսեցինք որևէ արձագանք այդ մասին։

Ինչ վերաբերում է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց խնդիրներին,

ինքս անձամբ, պարբերաբար այցելություններ եմ ունենում այդ վայրեր, և փաստում եմ, որ այն բոլոր խնդիրները, որոնք ներկայացրել եմ իմ հրապարակներում, ամիսներ շարունակ չեն ստանում լուծում։

Միայն վերջին 4 շաբաթում քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 4 մահվան դեպք․ 2-ը ինքնասպանության, 1-ը՝ հացադուլի հետևանքով։

Վերահաստատում եմ պնդումս, որ այս հարցերը նախևառաջ ՄԻՊ-ի գործունեության շրջանակներում են: Իսկ թե ինչու՞ է նման արձագանքի արժանանում ՄԻՊ-ի կողմից՝ պետք է ենթադրել:

Կոչ եմ անում տիկին Մանասյանին դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն նույն ջանասիրությամբ լծվել իր պարտականությունների կատարմանը։ Այլապես, ոչ մեկիս պատիվ չի բերում ՀՀ ՄԻՊ-ի հանդեպ աննախադեպ ցածր վստահությունն ու վարկանիշը։