Տեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական, կասկածելի գործողություն. քաղաքագետԳաբրիել Սարգսյանը տարավ երկրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում էՊՆ-ն 1 օրվա ընթացքում 3-րդ անգամ է հերքել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունըԲաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենինՄարտի 16-17-ը ԵՄ–ն պարեկային խմբեր է տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներումԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ Թրամփը կգտնի բոլոր ահաբեկիչներին, որոնք կսպառնան ԱՄՆ-ին․ Ուոլց Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Ուրուգվայից ողջունել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի Լաթաքիա քաղաքում, զոհեր ու վիրավորներ կան Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից Բաքվից «դատապարտել են» ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ բանաձևը Երևանի բուսաբանական այգում կաղնիներ են հատվել Երևանի ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. հայտնաբերվել են դանակներ Իրանական նավթի արտահանումն անհնար է կանգնեցնել՝ չնայած պատժամիջոցներին «Սրբազան պայքարի» օրերին անհնազանդության ակցիայի համար կալանավորված 19-ամյա պատանին արդարացվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ ԱՄՆ պետքարտուղար Նարեկ Մկրտչյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր NewsMax TV հեռուստաընկերությանը ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. Դատախազությունը մանրամասնում է 2024-ի քննվող գործերով պահանջվում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 346 անշարժ գույք Մեր ժողովրդի պատիվը վերականգնվելու է, մեր մեջքն ուղղվելու է, հերոսական ժամանակներ են գալու (տեսանյութ) Կեղտաջրերը ողողել են բնակելի շենքի բակը․ահազանգում են Միքայելյան փողոցի բնակիչները Մարտի 17-ին՝ ժամը 10:00-ից, տարբեր հասցեներում հոսանքազրկումներ կլինենԳերագույն հոգևոր խորհրդի ժողովում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններինՀայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանան հաղթեց եհովայի վկաների կրոնական կազմակերպությանը. ԶոհրաբյանԵվրոպան կանգնած է քաղաքակրթական ինքնասպանության առաջ. ՎենսՆազելի Բաղդասարյանի հայրական տունը զավթել է ամբողջ մայթը. ՏԵՍԱՆՅՈւԹԻսրայելը Համասից պահանջում է ազատ արձակել 11 պատանդներիԹուրքիայի քաղաքացուն 3 օր պահել են ՁՊՎ-ում․ հյուրանոցի համահիմնադիրը մանրամասներ է հայտնել
Հասարակություն

Ալեն Սիմոնյանը հին ու նորի արանքում կուլ տված վիրավորանքն է թքում․ նեղսրտել ու սաղ խառնել է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նեղսրտել է, որ տրանսպորտի թանկացման դեմ ուղղված` տարիներ առաջվա իր հայտարարություններն իրեն այսօր հիշեցնում են։ 

Սիմոնյանը բերում է անտրամաբանական պատճառներ, թե՝ ինչու պետք չէ համեմատել նախկին ու ներկա տարիները և փորձում է արդարացնել ոչ թե իրեն, այլ ավելի շատ ուղեվարձի թանկացումը։

Նա ասել է, թե՝ 20 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ էլ քաղաքը։

Իհարկե, լավ է ասել, բայց կարճ է մտածել․ նախ՝ հիշեցման կարգով նկատենք, որ դա ոչ թե 20, այլ 10 տարի առաջ էր, իսկ 10 տարի առաջ մենք դեռ հաղթանակած երկիր էինք ու իսկապես հպարտ ժողովուրդ։ 

Իհարկե, ամենևին էլ ռասսայական խրտականություն չդնելով, այդուհանդերձ չենք կարող չնկատել, որ այն ժամանակ Հայաստանը Հնդկաստան չէր ու ոչ էլ, առավել ևս Ադրբեջան, կար արժեհամակարգ, որն այսօր ոտնատակ են տվել, կար Նժդեհական գաղափարախոսություն, որն այսօր հանվում է անգամ դպրոցական դասագրքերից, կար կրթություն ու  կային մշակութային արժեքներ, որոնք այսօր, գործող իշխանության թեթև ձեռքով, միաձուլվել են ու իջեցվել «պլինտուսից» ցածր մակարդակի․․․

Ասում է՝ էն ժամանակ շենքի մուտքերում մարդկանց ծեծել կար․․․ այ չենք կարող առարկել՝ ճիշտ է ասում, հիմա ուրիշ է՝ կարգը փոխվել է․ հիմա արդեն չեն սպասում շենքի մուտք հասնի՝ կարող են ծեծել ու դանակահարել հենց փողոցում՝ բոլորի աչքի առաջ։

Հիմա պարզապես, ֆեյսբուքյան գրառման կամ լայվի համար կարող են մարդկանց տարիներով պահել կալանքի տակ` այդպիսով չեզոքացնելով քաղաքական օպոնենտներին:

Ինչի՞ մասն է խոսքը, երբ հիմա արդեն երկրի ղեկավարի մակարդակով  է այդ ամենն արվում․ ավելի կոնկրետ՝ նրան ուղեկցող ավտոշարասյունն այսօր կարող է անարգել, բառացիորեն, բարձրանալ մարդկանց վրա, պատեպատ տալ նրանց, ստեղծել վթարային իրավիճակներ ու հղի կնոջը գցել մեքենայի տակ (մինչ օրս մեղավորը ոչ միայն պատասխանատվություն չի կրել,այլև մասամբ արդարացվել է)։

Ալեն Սիմոնյանը երկրի նախկին ղեկավարների անուններ է տալիս ու ասում, որ նույնը չեն․․․ և այս հարցում էլ չենք կարող առարկել՝ շատ ճիշտ է ասում։

Ինչպե՞ս կարող են նախկին հաղթանակած ղեկավարները նույնացվել կամ թեկուզ համեմատվել ներկայիս բլոգեր ու անդեմ շանտաժիստ լրագրողի հետ, որն այսօր ստին ու մանիպուլյացիային է զոռ տալիս ու այդ նույն նախկինների ժամանակաշրջանում հերոսների արյունով հետ բերած հողերը սկուտեղով մատուցում թշնամուն՝ հերոսների արյունը ջուր դարձնելով։

Նախկիները` կռվից պատվով դուրս եկած, հաղթանակի դրոշ են ծածանել, հիմա այդ դրոշները, ցավից ոռնացող ձայնով, ծածանվում են Եռաբլուրում՝ մարտում ընկած հերոսների շիրիմներին։

Այս ֆոնին ամոթ է անգամ ասել, թե՝ տրանսպորտն առաջվանը չէ։

Իսկ կարո՞ղ եք ասել՝ ինչն է տարբեր․ «Գազելների» փոխարեն, հիմա էլ  ժամերով դարձյալ սպասում ես ավտոբուսին, հետո բարձրանում ոչ թե ավտոբուս, այլ ինչ-որ մեկի վրա հազիվ տեղավորվում, որպեսզի ժամանակին  աշխատանքի հասնես, իսկ երեկոյան, հոգնած, բայց նույն ծռված վիճակով ու, սրա-նրա մարմնի սեղմումից նսեմացած և դեֆորմացած, հասնես տուն։

Իհարկե, հիմա ոչինչ նույնը չէ․ այն ժամանակ Ալեն Սիմոնյանը շարքային ուղևոր էր, հիմա՝ ուռճացված աշխատավարձ ու պարգևավճար ստացող չինովնիկ, ով չի օգտվում հասարակական տրանսպորտից։ Իսկ եթե անգամ օգտվի՝ նրա համար ի՞նչ է մի 300 դրամը՝ իր կլորիկ եկամտի դիմաց։

Իհարկե, ժողովուրդը շատ լավ տեսնում է ու գիտի այս ամենի մասին։ 

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի ակնարկներին 20.000 դրամանոց մոնո ներկայացման վերաբերյալ, ապա դրանք անտեղի են, անհեթեթ ու չհիմնավորված։ 

Պարզ է, որ ներկայացման գնալ-չգնալը աշխատանքի գնալ-չգնալ չէ: Երկրորդով ապրուստի միջոց են վաստակում մարդիկ, և վատն այն է, որ Ալենը սա հասկանալով է ասում: 

Շարքային հասարակ քաղաքացին գնացել կամ չի գնացել դիտելու այդ ներկայացումը․ իր ընտրությամբ, ինքն է որոշել վճարել կամ չվճարել այնքան գումար, որքան պահանջել է մոնոներկայացման հեղինակը: 

Հետո ներկայացումը տեղադրվել է յութուբյան ալիքում և դարձել հասանելի այդ հասարակության համար։ Ու եթե չլիներ Ալեն Սիմոնյանի տեքստի այդ հատվածը, գուցե մտածեինք, որ նրա խոսքն ազնիվ է ու  պետականամետ գործչի շուրթերից է հնչում, և այդպես էլ չհասկանայինք, որ խոսքն ամենասովորական «աբիժնիկ»-ի մասին է, ով մի ժամանակ չհաղթահարեց, իր իսկ խոսքերով, նույն այդ կլոունի հետ մրցակցությունը ու հիմա պարզապես չի կարողանում կուլ տալ վիրավորանքը։

Արմինե Մկրտումյան