Մեքսիկան արգելափակել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը

Մեքսիկան մերժել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը՝ ժամանակավորապես խափանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ անօրինական միգրանտներին արտաքսելու պլանները:
Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու C-17 ինքնաթիռներ, որոնք տեղափոխում էին արտաքսման ենթակա միգրանտներին, մեկնել են Գվատեմալա: Յուրաքանչյուր ինքնաթիռում եղել է մոտ 80 մարդ:
Երրորդ չվերթը, որը նախատեսված էր Մեքսիկա, չեղարկվել է: Մեքսիկայի կառավարության կողմից մերժման պատճառները դեռ չեն նշվում։
Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ դեմ է ԱՄՆ-ի միակողմանի միջոցառումներին, ներառյալ «Մնա Մեքսիկայում» քաղաքականության վերականգմանը: