Էրդողանը աշխատանքից ազատել է 29 բարձրաստիճան պաշտոնյաների

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների:
Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Հաղորդվում է, որ Էրդողանը աշխատանքից ազատել է Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարարության 29 բարձրաստիճան պաշտոնյաների, օպերայի և բալետի պետական թատրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Արզու Քալքանին:
Հեռացվել է նաև գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարության ձկնաբուծության և ջրային ոլորտի տնօրենի տեղակալ Մեհմեդ Նուրի Յըլմազը։
Հեռացման պատճառները չեն նշվում: