Հայտնի է Պենտագոնի նոր ղեկավարի անունը

ԱՄՆ Սենատը հաստատել է Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնում։
Այս մասին գրում է Fox News-ը:
Ավելի վաղ Հեգսեթի առաջադրման վերաբերյալ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի լսումների ժամանակ բարձրացվել էին Հեգսեթի աշխատավայրում խմելու և վատ ապրելակերպի հետ կապված հարցեր:
Մի շարք օրենսդիրներ կարծիք էին հայտնել, որ Հեգսեթը ունակ չէ Պենտագոնը ղեկավարել: Բայց հանձնաժողովը հաստատեց նրա թեկնածությունը։
44-ամյա Հեգսեթը ցամաքային զորքերի մայորի կոչում ունի։ Նա իր սպայական կոչումը ստացել է իր հայրենի Մինեսոտա նահանգի Ազգային գվարդիայում ծառայության ժամանակ: