Իրական խաղաղության մասին. Արա ԱյվազյանՍևանում «Lada Priora»-ում նռնակից պшյթյուն է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են վիրшվորի կյանքի համար
Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից. Փաշինյանի հոդվածը` «Արմենպրես»-ում
Մեկնարկում է Առաջավորաց պահքըՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ խմբի աշխատանքներն այժմ ընդհատվել և սառեցվել են․ Միխայիլ Գալուզին
Նիկոլը հայտնվել է աննախադեպ մեկուսացման մեջ. Սամվել Ֆարմանյան
Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա. հանդիպելու է Մակրոնի հետԼույս չի լինի մի շարք հասցեներում ՌԴ Ռոստովի մարզում վնասվել են մի քանի բարձրահարկ շենքեր Խոշոր ավտովթար Երևանում․ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Վստահ ենք, դիմադրության շարժումը հաղթանակ է տանելու․ Իրանի նախագահ Պատմության 10 լավագույն ֆուտբոլիստներն ըստ FourFourTwo-իՆիկոլ Փաշինյանը նստում է №7 ավտոբուս, բայց իջնում №11-ից Ուրարտուն պարտվեց Լոկոմոտիվին․ Թիկնիզյանը և Սևիկյանը մասնակցեցին հանդիպմանը Կիմ Չեն Ընը ցանկանում է Վլադիմիր Պուտինի հետ դրոններ արտադրել Որքան Փաշինյանը հայտարարում է պետական շահերի զիջման մասին, այնքան Ադրբեջանը ագրեսիվ է դառնում Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները նամակ են հղել պետքարտուղարին հայկական հարցերի շուրջ Ստեփանավանում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, հայտնաբերել են 1 քաղաքացու դի Իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը․ Փարաքարի ղեկավար Փետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանը Միրզոյանը շնորհավորել է Լիբանանի ԱԳ նորանշանակ նախարարին ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանությունում ուժի կիրառման նոր ստանդարտի վերապատրաստումները Արբիտրաժային գործով փոխհատուցվել են Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին ԱՄՆ-ն Իսրայելին 7 մլրդ դոլարի զենք կվաճառի Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում գրանցել է գերարդյունավետ ցուցանիշՆերկայացումդ չստացվեց․ 20 վարկյան տևող տեսանյութում Նիկոլը 3 «ֆոկուս» է անում․ Հրանտ Ավետիսյան (լուսանկարներ)Փյունիկը ընկերական խաղում հաղթել է ռուսական ակումբին Հայտնի է դարձել ԱՄՆ-ի կողմից Մեքսիկա արտաքսված միգրանտների թիվըԲաքվում շինծու «դատավարության» ժամանակ ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել Ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. իրանագետ Վերին Լարս տանող ճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը դժգոհում է, թե ինչի չի կարողացել ավտոբուսի տոմս գնել թվային եղանակով (տեսանյութ) Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է Հայրենադարձներին ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված պետական ծրագրերն Զելենսկին պատրաստ է գործարք կնքել Թրամփի հետԱրման Ծառուկյանը վերսկսել է մարզումները Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանն ի ցույց է դնում իր իրական էությունը, որի մասին զգուշացնում էինք այս մղձավանջի ամենասկզբից ՄԻՊ-ը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն համագործակցությունը Ի՞նչ է նշանակում «օգտվել» ռուս-ադրբեջանական լարվածությունից․ վերլուծաբանՓետրվարի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻսրայելի բանտերից ազատ կարձակվեն 183 պաղեստինցիներԱրարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի«Հորեղբորս՝ Վազգեն Սպարապետի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իմ երազանքներից մեկը»․ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյան (տեսանյութ)Ջասթին Թրյուդոն ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունի Թրամփը Կանադայի հետ կապվածՄեր անելիքը մեր դիմաց է, մեր հաղթանակը մեր առջև է և այն չի ուշանալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբյորն Յագլանդին պարգևատրել է Պատվո շքանշանով
Մամուլ

Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կառավարության գլխավոր մասնաշենքի առաջ առևտրով զբաղվողների՝ նախօրեի բողոքի հախուռն դրսևորումը միանգամայն սպասելի էր՝ հաշվի առնելով Փաշինյանի իշխանության որդեգրած «հարկային տեռորի ու համատարած թանկացումների» քաղաքականությունն ու հասարակության շատ լայն շերտերում դրա հարուցած դժգոհությունը: Նման դեպքերում կիրառում են նաև «խուլ դժգոհություն» բառակապակցությունը, բայց այն արդեն «խուլ» չէ, քանի որ մեկնարկած օրացուցային տարվա այս կարճ ընթացքում սա արդեն երկրորդ խոշոր նման դրսևորումն էր:

Բայց հատկանշական է, որ հարկային բեռի անհարկի ավելացման դեմ բողոքող բազմության մեջ գտնվեցին լրագրողների վրա բղավող կերպարներ, որ, ի լրումն ամենի, բացականչում էին, թե՝ «մի՛ քաղաքականացրեք, ես վստահո՜ւմ եմ մեր վարչապետին, նա պարզապես նրբություննե՜րը չգիտի...»: Այնպիսի տպավորություն է (և դրա մասին խոսել ենք ոչ մեկ անգամ), որ մեր հասարակության մի ստվար զանգված, երբեմն նաև առանձին գործիչներ սարսափում են «քաղաքականություն» բառից ու դրա հոլովումներից: Թե բա՝ «մի քաղաքականացրեք»:

Մարդիկ բազմությամբ եկել են կառավարության շենքի առաջ ու բողոք են արտահայտում: Դա արդեն իսկ քաղաքական հարց է: Բացեք ցանկացած քաղաքագիտական գրականություն ու կարդացեք: Չեն կարող իշխանության, կառավարության ընդունած օրենքները, որոշումները, որոնք շոշափում են հասարակության տարբեր շերտերի ուղղակի շահերը, ինչպես և նույն հասարակության ուղղակի կամ անուղղակի արձագանքներն այդ ամենին քաղաքական ու քաղաքականացված չլինել: Դա ինքնին քաղաքականություն է:

Մյուս հատկանշական պահն այն է, որ, ցավոք, «քաղաքականությամբ չզբաղվողների» մի մասը ձայն չհանեց, երբ Փաշինյանի իշխանությունը երկիրը տարավ պատերազմական աղետի, երբ հանձնեց Արցախը, երբ հանձնեց Կիրանցի ու Ոսկեպարի հողերը...

Բայց երբ բանը հասավ անմիջապես գրպանին հարվածելուն, նրանք վերջապես տեղից մի փոքր շարժվեցին: Փաստորեն, ժողովրդի գրպանի և այդ գրպանը մտնող ձեռքի մասին Փաշինյանի դարակազմիկ «փլիսոփայությունն» ամենևին համոզիչ չի ընկալվել նույնիսկ նրան երկու անգամ ընտրած անձանց կողմից: Մարդկանց մեծ մասը հանգում է այն համոզման, որ այդ ձեռքն ամենևին էլ իրենցը չէ, այլ փաշինյանական իշխանությունն ընդամենը ուզում է սողոսկել ժողովրդի գրպանը: Բողոքող առևտրական կանանցից մեկը միանգամայն լակոնիկ, հյութեղ ու դիպուկ բնորոշեց իրավիճակը. «Ժողովրդին սարքել են գազար, որտեղ հասնում՝ «ծյոռկում» են»:

Գրպանը, ըստ այնմ, որպես քաղաքական կատեգորիա, գալիս է առաջին պլան՝ անկախ այն բանից, թե դա ում որքանով է դուր գալիս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում