Բաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենինՄարտի 16-17-ը ԵՄ–ն պարեկային խմբեր է տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներումԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ Թրամփը կգտնի բոլոր ահաբեկիչներին, որոնք կսպառնան ԱՄՆ-ին․ Ուոլց Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Ուրուգվայից ողջունել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի Լաթաքիա քաղաքում, զոհեր ու վիրավորներ կան Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից Բաքվից «դատապարտել են» ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ բանաձևը Երևանի բուսաբանական այգում կաղնիներ են հատվել Երևանի ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. հայտնաբերվել են դանակներ Իրանական նավթի արտահանումն անհնար է կանգնեցնել՝ չնայած պատժամիջոցներին «Սրբազան պայքարի» օրերին անհնազանդության ակցիայի համար կալանավորված 19-ամյա պատանին արդարացվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ ԱՄՆ պետքարտուղար Նարեկ Մկրտչյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր NewsMax TV հեռուստաընկերությանը ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. Դատախազությունը մանրամասնում է 2024-ի քննվող գործերով պահանջվում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 346 անշարժ գույք Մեր ժողովրդի պատիվը վերականգնվելու է, մեր մեջքն ուղղվելու է, հերոսական ժամանակներ են գալու (տեսանյութ) Կեղտաջրերը ողողել են բնակելի շենքի բակը․ահազանգում են Միքայելյան փողոցի բնակիչները Մարտի 17-ին՝ ժամը 10:00-ից, տարբեր հասցեներում հոսանքազրկումներ կլինենԳերագույն հոգևոր խորհրդի ժողովում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններինՀայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանան հաղթեց եհովայի վկաների կրոնական կազմակերպությանը. ԶոհրաբյանԵվրոպան կանգնած է քաղաքակրթական ինքնասպանության առաջ. ՎենսՆազելի Բաղդասարյանի հայրական տունը զավթել է ամբողջ մայթը. ՏԵՍԱՆՅՈւԹԻսրայելը Համասից պահանջում է ազատ արձակել 11 պատանդներիԹուրքիայի քաղաքացուն 3 օր պահել են ՁՊՎ-ում․ հյուրանոցի համահիմնադիրը մանրամասներ է հայտնել
Հրազենային վնասվածքով «Աշտարակ» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա
Լրագրողուհու միկրոֆոնը պատահաբար կպել է Թրամփի դեմքին. ՏԵՍԱՆՅՈւԹՉնայած բարձր տոկոսադրույքներին, անհաշվետվողական իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. Սուրեն Պարսյան
Քաղաքականություն

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ներքին գործերի նախարարությանը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 23-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Բնակչության պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Անդրեաս Պապակոնստանտինուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արմեն Ղազարյանին։
 
Փոխնախարարը ողջունելով ներկաներին՝ կարևորել է աղետների ռիսկի կառավարման, մասնավորապես՝ աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման ուղղություններով կարողությունների զարգացումը, պատրաստվածության մակարդակի բարձրացումը և մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնումը։
 
Նա ներկայացրել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում Փրկարար ծառայության կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջնահերթությունները։
 
Փոխնախարարը շեշտել է, որ աղետների ռիսկի կառավարման համակարգի շարունակական զարգացումը և դիմակայունության բարձրացումը ՆԳ նախարարության գերակա ուղղություններից են։
 
Անդրեաս Պապակոնստանտինուն և Վասիլիս Մարագոսը կարևորել են ՆԳ նախարարի տեղակալի ներկայացրած ուղղությունները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ ուղղություններում արդյունքների գրանցմանը։
 
Այս համատեքստում կողմերը հատկապես ընդգծել են աղետներից պատրաստվածության մակարդակի բարձրացման, աղետների ռիսկի գնահատման, ինդեքսավորման և ստացված տվյալների վերլուծության, աղետներից ապահովագրական գործուն համակարգի ներդրման, արտակարգ իրավիճակներում փրկարար կամավորական ինստիտուտի զարգացման հարցերի կարևորությունը և համագործակցության զարգացումը։
 
Կողմերն անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ գործընթացներում թիրախային խմբերի հետ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմի իրականացրած ծավալուն աշխատանքին՝ երկուստեք ընդգծելով թե՛ ծառայողներին, թե՛ քաղաքացիներին հոգեբանական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ ընթացիկ ծրագրերը՝ մասնավորապես PPRD East 4 ծրագրի նախագծին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին (UCPM), Փրկարար ծառայությանը տեխնիկական աջակցության տրամադրմանը, ծառայողների կարողությունների շարունակական զարգացմանը և այլն։
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու փորձի փոխանակումը և զարգացնելու համագործակցությունը բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում։