Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին, հետո բարեփոխի ու ձևախեղի, ստանա կործանված պետական մարմնի՝ կադաստրի կոմիտեի կրկնօրինակը

Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Անձը ներկայացնում է քաղաքացիության դադարեցման դիմում, վճարում պետական տուրք, վարչական մարմինն այն վարույթ ընդունելու փոխարեն կից փաստաթղթերով հետ է վերադարձնում, հետո երեք դատական ատյան ձախողվում:
Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին, հետո բարեփոխի ու բարեփոխի նորաստեղծ ծառայությունը, արդյունքում՝ ձևախեղի ու ստանա <<կործանված>> պետական մարմնի՝ կադաստրի կոմիտեի կրկնօրինակը. ականջդ կանչի, Ալվինա Աշոտովնա..., ասում էինք չես ուզում բարեփոխվես: