Ի՞նչ իրավական ակտով է կարգավորվում ոստիկանության և քրեակատարողական ծառայության ծառայողների պատվի առնելը՝ իրենց նախարարներին

Վերջին ժամանակահատվածում աչք է ծակում, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ծառայողները շարային կեցվածքով պատվի են առնում իրենց նորանշանակ նախարարներին։
Որքանով իրազեկված ենք, ապա ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ծառայողների համար շարային կանոնադրությունը սահմանված չէ։
Եթե վերոնշյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա առաջանում է տրամաբանական հարց` ինչ իրավական ակտով կարգավորվում է ոստիկանության և քրեակատարողական ծառայության ծառայողների իրենց նախարարներին պատվի առնելը, քանզի վերադասներին պատվի առնելը կարգավորվում է շարային կանոնադրությամբ։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն։