Կրեմլը պատասխանել է Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին Թրամփի հայտարարությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ոչինչ չունի ավելացնելու Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման հեռանկարների մասին արդեն ասվածին։
«Ավելացնելու ոչինչ չկա, ամեն բան արդեն ասվել է», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը արձագանքում Պուտինի հետ անհապաղ հանդիպում անցկացնելու Թրամփի ցանկության մասին հայտարարությանը։
Ավելի վաղ ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումներ չեն եղել Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման համար։