Ադրբեջանցի զինծառայող է մահացել օկուպացված Քարվաճառում

Ադրբեջանի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանցի զինծառայող Ջամալ Նիզամի օղլու Հուսեյնովը հրազենից արձակված կրակոցի հետեւանքով մահացել է օկուպացված Արցախի Քարվաճառի տարածքում:
Այս մասին հայտնել է զինվորական դատախազի ավագ օգնական Ֆիրադ Ալիևը։
Փաստի առթիվ զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են փորձաքննություններ, կատարվել են այլ քննչական գործողություններ։