Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազդանշաններ է ստանում, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատրաստ է անձամբ հանդիպել իր հետ։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել: Գուցե նրանք պատրաստ են դրան: Ես լսում եմ, Պուտինը ցանկանում է հանդիպել ինձ հետ, և մենք կհանդիպենք որքան հնարավոր է շուտ: Ես պատրաստ եմ հանդիպել,-նշել է Թրամփը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 24-ի գիշերը անսպասելիորեն ժամանել է Կրեմլ։ Այս մասին հայտնում են հեռագրային ալիքները:
Նշվում է, որ Պուտինը պատրաստվում է հեռախոսային բանակցությունների ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։