Սյունիքում մեքենան 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել է ձորում․ վիրավոր կա

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քաջարան քաղաքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել են երկաթե արգելապատնեշին և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։